KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Մարիամ Գրիգորյան: Եթե փոխել կառավարման համակարգը՝ապա ամբողջությամբ նախագահական համակարգի, ինչպես այսօր գործում է Արցախում

Մարիամ Գրիգորյան: Եթե փոխել կառավարման համակարգը՝ապա ամբողջությամբ նախագահական համակարգի, ինչպես այսօր գործում է Արցախում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
321 0

Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ աշնանը սկսվում են սահմանադրական փոփոխությունների մասնագիտական խմբի աշխատանքները։ Իշխանությունները որոշել են կրկին անցում կատարել կիսանախագահական կառավարման համակարգին։

Սահմանադրագետ Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ նման որոշումը կարող է մի շարք ռիկսեր պարունակել․ «Ընդհանրապես՝ կառավարման համակարգի անընդհատ փոփոխությունը կարող է որոշակի բացասական նշանակություն ունենալ կառավարման համակարգի ֆունկցիոնալության և կառավարման կայունության համար։ Այդ փոփոխությունները խանգարում են, որպեսզի ձևավորվի հստակ ինստիտուցիոնալ հիշողություն և պետական մարմինների այդ հաջորդայնության գաղափարը խաթարվում է։ Այն կառավարման իներցիան, որը սկսում է ձևավորվել նոր կառավարման համակարգի հիմնադրմամբ փոփոխվում է ու սկսվում է զրոյից նոր համակարգի կառուցումը։ Իմ կարծիքով՝ սա բավականին նեգատիվ երևույթ է։ Հայաստանը կրկին մի քանի տարի անցումային շրջանում է լինելու, ինչը խնդիրներ է առաջացնելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խալաթյանն ընդգծեց՝ եթե մի կողմ թողնենք, թե որքանով էր արդարացված խորհրդարանական կառավարման համակարգի անցումը 2015 թվականին, ամեն դեպքում այդ անցումը տեղի է ունեցել՝ առանց քաղաքական ուժերի լուրջ դիմադրության․ «Այսինքն՝ թեպետ հանրաքվեն եղել է խախտումներով, այն բոլոր քաղաքական ուժերի կողմից ընդունվել է ի գիտություն և դրա չեղարկման գործընթաց չի նախաձեռնվել։Նույնիսկ տաս տարի չդիմանալով՝ շուրջ վեց տարի հետո սկսում ենք նախաձեռնել նոր փոփոխություններ։ Դա նշանակում է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ կրկին քաղաքական անորոշությունների փուլ է սկսվելու։ Դա իհարկե իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ մենք փաստորեն վերադառնում ենք մի համակարգի, որն իր անկենսունակությունը ապացուցել է անցած տարիների ընթացքում․ «Մենք կիսանախագահականի անվան տակ իրականում ունեինք լրիվ նախագահակենտրոն, անձնակենտրոն համակարգ։ Այլ կլիներ պատկերը եթե գոնե անցում կատարվեր մաքուր նախագահական համակարգի, որը մենք ունեցել ենք 1991-1995 թվականներին։ Որոշակի առանձնահատկություններով հանդերձ, այդ ժամանակ Հայաստանում գործել է ամերիկյան մաքուր նախագահական մոդելը։ Ցավոք սրտի քաղաքական որոշումը կարծես կրկին կանգ է առել կիսանախագահական համակարգի վրա, որը շատ արդյունավետ կառավարման համակարգ չի համարվում»։

Արտաշես Խալաթյանի դիտարկմամբ՝ եթե գնալ փոփոխության, ապա միայն նախագահական համակարգի․ «Ինչպես, ի դեպ, գործում է Արցախում։ Դա մաքուր նախագահական համակարգ է։ Որոշակի յուրահատկություններ կան իհարկե այս պարագայում։ Եթե նախագահին անվստահություն է հայտնվում, ապա լուծարվում է նոր խորհրդարանը։ Այսինքն՝ այնպես է արվում, որ գործնականում նախագահը և խորհրդարանը միաժամանակ ձևավորվեն ու միաժամանակ վայր դնեն մանդատները։ Մի խոսքով՝ բավականին հետաքրքիր լուծումներ են։ Մեր քաղաքական մտքում նման կառուցակարգեր կան ու այդ առումով կարելի է անգամ դրան որպես բազային հիմք ընդունել։ 1991-1995 թվականներին մենք ունեինք նախագահի ու Գերագույն խորհրդի մասին օրենք, որով սահմանվում էր այդ ժամանակվա նախագահական համակարգի հիմնական առանցքը։ Բայց եթե մենք նորից գնում ենք կիսանախագահական համակարգի, ապա պետք է նշեմ, որ այն իրականում ինստիտուցիոնալ բազմաթիվ հակասություններով համակարգ է և դա է պատճառը, որ ամբողջ աշխարհում մաքուր դասական կիսանախագահական համակարգեր քիչ թե շատ արդյունավետությամբ գործում են Ֆրանսիայում ու Պորտուգալիայում»։

Մեր զրուցակիցը նշում է, որ հիմնականում նման համակարգերը վերածվում են ավտորիտար համակարգերի, ինչպես, օրինակ, Ադրբեջանում է, Բելառուսում, Ռուսաստանում և Հայաստանում էր՝ նախքան 2018 թվականը․«Այն պետությունները, որոնք ավտորիտար ռեժիմ ունեն, զուտ դասական իմաստով կիսանախագահական պետություններ են, որոնք ժամանակի ընթացքում վերածվել են անձիշխան բռնապետությունների։

Հարցին արդյոք՝ իշխանությունների որոշումը կրկին անցել կիսանախագահական կառավարման համակարգի կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների, Արտաշես Խալաթյանը պատասխանեց․ «Ենթադրաբար այդպես էլ կլինի։ Իհարկե դա չի լինի ինչ-որ ճգնաժամի արդյունք։ Որպես կանոն, նոր խաղի կանոնների անցման պարագայում՝ նման սցենարը չի բացառվում։ Օրինակ՝ 4 տարի հետո, նաև գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, ու եթե որոշում կայացվի, որ նա ընտրվելու է ժողովրդի կողմից, այո՛ ես կարծում եմ, որ կարող են լինել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ տեղի ունենան։ Ես նման կանխատեսում ունեմ, բայց կրկնում եմ, դա պետք չէ կապել ճգնաժամի հետ։ Պարզապես եթե հանրաքվեյով կառավարման համակարգ փոխվի, դա կլինի ինստիտուցիոնալ, բնական զարգացում։ Եթե նախագահի լիազորությունները լրանում են ու նոր կարգով պետք է նախագահ ընտրվի, իսկ նրա ընտրությունը բերելու է ընդհանուր քաղաքական իրավիճակի փոփոխություն, որպեսզի խորհրդարանի ու նախագահի միջև հակասություններ չառաջանան՝ բնականաբար այդ դեպքում ճիշտ կլինի գնալ համաժամանակյա ընտրությունների»,-եզրափակեց նա։
Մարիամ Գրիգորյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir