KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՄԱՃԻԿ, ԹԵ՞ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ ՊԱՇՏ

ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՄԱՃԻԿ, ԹԵ՞ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ ՊԱՇՏ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
365 0

ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՄԱՃԻԿ, ԹԵ՞ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ ՊԱՇՏՊԱ Ն
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն՝ իրացնելով իր սահմանադրական լիազորությունները, վերադարձրեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՆՓ-ի հրամանագրի նախագիծը։
Մինչ այդ, երեկ, վերջնական որոշում կայացնելուց առաջ, Հանրապետության նախագահը հանդիպում էր ունեցել ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ըստ այդմ, կարող ենք երկու կարևոր եզրակացություն անել, ա/ հրամանագրի նախագիծը հակասում էր ՀՀ Սահմանադրությանը, և բ/ամենակարևորը՝ ՀՀ նախագահը հաստատում է և համակարծիք է ԳՇ-ի այն եզրակացությանը, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում ընդունելու ադեկվատ որոշումներ:
Հիշենք, ԳՇ հայտարարության կարևորագույն հաստատումներից մեկը՝ <<Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»: Ըստ էության, ՆՓ-ի՝ երկիրը կործանման եզրին հասցնելու գնահատականը, ի լրումն իրավաբանական հանրույթի կողմից ներկայացված հայցի, ևս մեկ բավարար հիմք է /հաղորդում հանցագործության մասին/, որպեսզի ՀՀ դատախազությունը դավաճանության հիմքով քրեական գործ հարուցի ն. Փաշինյանի դեմ: Փաստորեն, ՀՀ դատախազությունն առիթ ունի ապացուցելու՝ ինքը դավաճանին սպասարկող քաղաքական խամաճիկ է, թե՝ ապաքաղաքական կառույց, որը ծառայում է օրինականությանն ու հանրային, պետական շահին: Lilik Galıtsyan

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir