KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հայ-վրացական հարաբերություններում արդեն դասական դարձած հայտարարություններից այն կողմ ոչինչ չունենք

Հայ-վրացական հարաբերություններում արդեն դասական դարձած հայտարարություններից այն կողմ ոչինչ չունենք

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
355 0

Հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով Երևանում էր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Այցը Գախարիայի առաջին այցն էր Հայաստան՝ վարչապետի պաշտոնում: Սակայն մինչ այդ երկու անգամ արդեն հասցրել էր լինել ՀՀ-ում՝ 2017 թվականի հունիսին՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարարի, իսկ 2018 թվականի փետրվարին` ՆԳՆ ղեկավարի պաշտոնում: Այսինքն այցը ճանաչողական կարելի է կոչել պայմանականորեն՝ զուտ դիվանագիտական և արարողակարգային տերմինաբանությանը հավատարիմ լինելու համար: Մեկօրյա պաշտոնական այցի շրջանակներում բարձր մակարդակով հանդիպումներ եղան ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, եղան ընդլայնված կազմով հանդիպումներ:

Հադիպման ընթացքում, անշուշտ հնչեցին նաև արդեն դասական դարձած հայտարարություններ այն մասին, թե որքան կարևոր են հայ-վրացական հարաբերությունները երկու կողմերի համար և որ երկկողմ օրակարգն այնքան հագեցած է, որ դժվար է մեկ օրում քննարկել հարցերի ողջ շրջանակը: Եվ տպավորությունն այնպիսին է, որ երկու հարևան ժողովուրդների հարաբերությունները երբեք այսքան ջերմ չեն եղել: Սակայն չմոռանանք, որ, այնուամենայնիվ, իր տարածաշրջանային այցը Գախարիան սկսեց Ադրբեջանից՝ Բաքվում հերթական անգամ հայտարարելով, որ Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները ռազմավարական են և բարեկամական: Ավելին, իր առաջին տարածաշրջանային այցը Ադրբեջանից էր սկսել նաև Վրաստանի նախագահը՝ Սալոմե Զուրաբիշվիլին: Բայց մի կողմ դնենք անգամ այս հանգամանքը:

Վրաստանի վարչապետի՝ Երևան այցից առաջ մտահոգիչ միջադեպ էր գրանցվել վրաց-հայկական սահմանին: Հոկտեմբերի 11-ին ավելի քան 4 ժամ «Նինոծմինդա-Բավրա» անցակետում պահելուց հետո Epress.am-ի լրագրողներին արգելել էին մուտք գործել Վրաստան: Դեպքի հետ կապված իր դիրքորոշումն էր ներկայացրել նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ սպասում է պաշտոնական Թբիլիսիի արձագանքին: Արձագանք չեղավ: Փոխարենը օրեր անց Երևանում էր Վրաստանի վարչապետը: Լավ առիթ էր խնդրի մասին բարձրաձայնելու, նման միջադեպերը բացառելու վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալու համար: Բայց, ինչպես տեսնում ենք, ռեալ հարցերի շուրջ Հայաստանի և Վրաստանի միջև այսօր երկխոսություն չկա. բավարարվում ենք միայն երկկողմ կարևորությունը ընդգծող, արդեն դասական դարձած գեղեցիկ հայտարարություններով:
Հերմինե Մխիթարյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir