KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը ուղղված քայլերը թուրքական իշխանությունների օրակարգային հացերի մեջ առհասարակ չեն մտնում

Հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը ուղղված քայլերը թուրքական իշխանությունների օրակարգային հացերի մեջ առհասարակ չեն մտնում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
395 0

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, թուրքական կողմի տրամադրությունների, ինչքանո՞վ են ազնիվ տեղի իշխանությունները ՀՀ-ին վերաբերող հայտարարություններում, նոր ուրվագծվող նախապայմանների, Պոլսի հայ համայնքի արձագանքների, նրանց ու լուծման բանալիների մասին <<Իրավունքը>> զրուցել է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ։

-Պարոն Էստուկյան, ինչքանո՞վ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը այսօր կարեւոր թուրքական իշխանությունների համար։

-Հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը ուղղված քայլերը թուրքական իշխանությունների օրակարգային հացերի մեջ առհասարակ չեն մտնում՝ երկրորդական, երրորդական անգամ չորրորդական հարցերի մեջ չի մտնում։ Նույնը հասարակ քաղաքացիների շրջանում ոչ մի հետաքրքրություն երկու երկրների մերձեցման մասով գրեթե չկա։ Հիմա հետեւոևմ ենք բանագնացների փոխահարաբերություններին, տեսնենք ինչ զարգացումներ կլինեն։ Ես գրեթե վստահ եմ, որ բանակցային գործընթացում նախապայմանները վստահաբար օրակարգ գալու են։ Այդ նախապայմաններց գլխավորը Զանգեզուրի միջանցքի խնդիրն է, որ անընդունելի է ցանկացած ինքնիշխան պետության համար։ Միջանցքի պահանջը արդեն ինքնին բավականին ամոթ երևույթ է։ Մյուս կողմից էլ բանակցություններում հայկական կողմն էլ կարող է առաջ քաշել սեփական միջանցքի պահանջը՝ ճանապարհ դեպի Տրապիզոնի նավահանգիստ։ Ես հիշում եմ, որ տասներեք-տասնչորս տարի առաջ այս թեմայով հոդված էի գրել։ Ես միջանցք էի պահանջել Թուրքիայից՝ ի նպաստ Հայաստանի՝ Տրապիզոնի նավահանգստում ազատ շուկա, ազատ առևտրի տարածք և մինչև Հայաստան հասնող երկաթուղի և բեռնատար ինքնաշարժերի համար ցամաքային ճանապարհ։ Հիմա տեսնենք ինչ զարգացումներ կլինեն։

-Իսկ տեղի իշխանությունները ինչպե՞ս են արձագանքում ընթացող գործընթացներին, ի՞նչ տրամադրություններ են առհասարակ այս առումով։

-Տեղի իշխանությունները խնդիրը այնպես են ներկայացնում, որ խնդիը այլեւս լուծման գործընթացի մեջ է։ Բայց իրողությունը, իհարկե այդպիսին չէ, բայց իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել տեղացիների շրջանում, որ գործընթացը հաջողված է այլեւս։

-Տեղի հայերը ինչպե՞ս են վերաբերում հայ-թուրքական բարեկամությանը։

-Հայերս, շատ ուրախ ենք, որ ի վերջո երկու երկրների հարաբերությունները կարգավորվում են, մեզ համար շատ հաճելի կլինի երկու ժամվա ընթացքում Ստամբուլից-Երեւան հասնելը։ Հետաբար մենք ոգեւորությամբ կհետեւենք այդ ընթացքին։

-Պարոն Էստուկյան, ըստ Ձեզ Թուրքիայի իշխանությունները ազնի՞վ են հայ ժողովրդի հետ բարեկամություն անելուն միտված հայտարարություններում։

-Մենք միշտ վերապահորեն ենք վերաբերում տեղի իշխանությունների ազնիվ քայլերին, հասարակական գործիչները, մտավորականները կարող են ազնիվ լինել, բայց կառավարական շրջանակների ազնվության մասին երաշխավորել ոչ ոք չի կարող։

-Պարոն Էստուկյան, անդրադառնանք տեղի հայ համայնքի խնդիրներին։

-Որպես այդպիսին խնդիրներ ըստ էության չունենք, բացառությամբ համայնքային վարչությունների ընտրությունների առկախված խնդիրն է, կառավարությունը ինչ-ինչ օրենսդրական խնդիրների անվան տակ առկախեց մեր հաստատությունների վարչությունների ընտրությունը։ Այլ խնդիրներ, որպես այդպիսին գլոբալ առումով չկան։

-Հայեր կա՞ն, որոնք ներկայացված են պետական կառույցներում այսօր։

-Ոչ ընդհանրապես չկան։ Հայ ժողովրդի ձայնը Կարո Փայլյան է, նա է հայ ժողովրդի արդարության պահանջի խոսնակն է։ Ինչպես նաեւ Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Մաշալյանը, որովհետեւ պետությունը մեզ այստեղ վերաբերում է որպես կորոնական համայնք։

-Ինչո՞վ են հիմնականում զբաղվում տեղի հայերը։

-Տեղի հայ համայնքի հիմնական զբաղվածությունը արհեստագործությունն է եւ առեւտուրը։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir