KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մայիսին աճել է 8.6 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մայիսին աճել է 8.6 տոկոսով

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
325 0
ekonomi

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվար-մայիսին 8.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Աճ է գրանցվել բոլոր ցուցանիշների գծով՝ բացառությամբ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտի, որտեղ այն նույնն է մնացել:

Ընթացիկ տարվա հինգ ամսվա ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 17.4 տոկոս` 93 միլիարդ 688.6 միլիոն դրամ: 2017 թ. հինգ ամսվա համեմատ` այս տարի ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 17.5 տոկոսով` կազմելով 626 միլիարդ 697.2 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը աճել է 1.5 տոկոսով` կազմելով 180 մլրդ 299.0 մլն դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2018 թվականի հունվար-մայիսի ցուցանիշը մնացել է նույնը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հունվար-մայիսին ավելացել է 2.8 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.5 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 10.2 տոկոսով և կազմել 1 տրիլիոն 023 միլիարդ 294.5 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 658 միլիարդ 248.7 միլիոն դրամ է, ինչը 3.3 տոկոսով ավելի է 2017-ի հունվար-մայիսի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4 տոկոսով (167 հազար 135 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 139 հազար 759 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 0.9 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 184 հազար 303 դրամ` աճելով 4.9 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2018-ի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 32.4 տոկոսով (2 միլիարդ 804.1 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 24.1 տոկոսով (935.6 մլն դոլար), իսկ ներմուծումը` 37 տոկոսով (1 միլիարդ 868.5 մլն դոլար):

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվար-մայիսին եղել է 481.92:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir