KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Türkiye
  4. »
  5. Հակոբ Չաքրյան: Որն է Լավրովի՝ Անկարա այցի առաջնահերթ նպատակը

Հակոբ Չաքրյան: Որն է Լավրովի՝ Անկարա այցի առաջնահերթ նպատակը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
388 0

Հունիսի 8-ին Անկարա կայցելի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ի դեպ՝ նա հունիսի 6-ին պատրաստվում էր այցելել Բելգրադ, սակայն նախօրեին Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվեցին նրա ինքնաթիռին օդային տարածք տրամադրել և նա ստիպված չեղարկեց այցը Սերբիա: Ըստ թուրքական լրատվամիջոցների Լավրովի այցն Անկարա նախապես ծրագրված էր հունիսի 9-ին, պարզապես դա մեկ օրով առաջ են բերել, ընդ որում ելնելով այդ օրը Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների սկզբնավորման հավանականությունից:

Մինչդեռ հունիսի 2-ին, ինչպես «Հյուրիյեթն» է նշել, ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սիրիայի հյուսիսում Թել Ռիֆաթի և Մանբիջի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու հայտարարությանը, ՌԴ արտգործնախարարությունն ընդգծել էր, որ կտրականապես դեմ է այդ գործողություններին, որոնց նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում բնութագրել էր «մտահոգիչ», դրանցից զերծ մնալու հորդորներով: Ի դեպ՝ «Հյուրիյեթ»-ն այդ փաստը վերագրում է ռուսական կողմի շտապողականությանը, թե ռուսները չեն կարողացել համբերել նույնիսկ մեկ օր:

Հատկանշական է, որ մինչ ՌԴ արտգործնախարարությունը, այդ թվում Զախարովան, հակազդեցությամբ էին արձագանքում Սիրիա ներխուժելու Էրդողանի պատրաստակամությանը, թե դեմ են դրան, հանկարծ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Միջին Արևելքի գծով հատուկ ներկայացուցիչ և փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարում է. «ՌԴ արտգործնախարարությունն ըմբռնումով է վերաբերում Թուրքիայի սահմանամերձ շրջանների անվտանգությունից բխող մտահոգություններին»: Այսինքն նա հավանություն տալիս Սիրիայի հյուսիսում նախատեսվող թուրքական բանակի ռազմական գործողություններին: Ընդ որում Թել Ռիֆաթն ու Մանբիջը ռուսական զորքերի վերահսկողության տակ են և այդ հանգամանքը չի խանգարում, որ թուրքական ներխուժումն անընդունելի համարի ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքը:

Որքան էլ կիսապաշտոնական «Անադոլու» գործակալությունը մատնանշի, թե Անկարայում թուրք գործընկերոջ Մևլութ Չավուշօղլուի հետ Լավրովը կքննարկի ուկրաինական հացահատիկը Թուրքիա ներկրելու հարցը, ինչը չի հաջողվում Ուկրաինայի նավահանգիստների ռուսական շրջափակման պատճառով, բայվևայնպես ՌԴ արտգործնախարարին ուղեկցում են բարձրաստիճան ռուս սպաներ, որոնք հազիվ թե Անկարա են մեկնում մասնակցելու համար հացահատիկի ներկրման քննարկումներին: Հետևաբար Լավրովն Անկարայում առաջնահերթ նշանակությամբ քննարկելու է հենց թուրքական զորքերիՍիրիա ներխուժման հարցը: Թերևս այդ առումով պատահական չէ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունը, թե ուշադիր հետևելու են Լավրովի Թուրքիա կատարվող այցին և դրա ավարտին բացատրության ակնկալիքով դիմելու են Անկարային:

Համենայն դեպս, ինչպես վկայել է թուրքական հանրային հոռուստատեսությունը՝ TRT Haber-ը, հունիսի 6-ին Լավրովն այցի առնչությամբ պարզաբանումներ է տվել ռուս լրագրողներին: Նա ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ջանքեր են գործադրում համատեղ լուծելու հացահատիկի հարցը: Նա դրա համար մեղադրել է Արևմուտքին, մատնացույց անելով Ռուսաստանի դեմ կիրառվող «անմիտ պատժամիջոցները»: Ավելին, Լավրովն ասել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալու է Ռուսաստանի անվտանգությունը, իհարկե նա ողջամտորեն շրջանցել է Թուրքիայի Սիրիա նեխուժելու նկրտումները:

Ինչո՞վ է դա բացատրվում: Սիրիայում դեռևս 2016-ի Աստանայի գործընթացով սկզբնավորված Ռուսաստան-Թուրքիա համագործակցությամբ, ինչպես նաև Սիրիայից հեռանալու հավանակությունից բխող պաշտոնական Մոսկվայի մտավախություններով: Թեև Էրդողանը Սիրիայում թիրախավորել է ռուսական վերահսկողության տակ գտնվող Թել Ռիֆաթն ու Մանբիջը, իսկ դա միանգամայն հակասում է Սիրիայում Ռուսաստանի ազդեցության տարածքները հնարավորինս ընդարձակելու Պուտինի նկրտումներին, սակայն Թուրքիայի հետ համագործակցությունը Սիրիայում շարունակելու հրամայականը Մոսկվային այլ ընտրանք չի թողնում, քան հանդուրժել Էրդողանի նկրտումները:

Ըստ երևույթին Մոսկվան միաժամանակ հաշվի է առնում Սիրիայում ռազմական գործողություններ ձեռնարկելու դեպքում Արևմուտքի հետ Թուրքիայի առանց այդ էլ լարված հարաբերությունների էլ ավելի վատթարացման հավանականությունը, ստանալով միաժամանակ թուրքական ներխուժման հարցը ինչպես թուրքական կողմի, այնպես էլ Արևմուտքի հետ սակարկելու հնարավորություն, որ սակարկությունների մեջ ներքաշելով Արևմուտքին, ի վիճակի լինի գոնե մասամբ թուլացնել Ռուսաստանի միջազգային մեկուսացվածությունը: Համենայն դեպս վերոհիշյալ հարցի ավելի հանգամանալից պատասխանը մենք կստանանք այցից հետո, ամփոփելով Լավրով-Չավուշօղլու բանակցությունների արդյունքները:

Հակոբ Չաքրյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir