KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Türkiye
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Սոչիի հանդիպումից հետո մի քանի անգամ գրեցի կարծիքս, որ Թուրքիան դժգոհ է այդ հանդիպումից

Հակոբ Բադալյան: Սոչիի հանդիպումից հետո մի քանի անգամ գրեցի կարծիքս, որ Թուրքիան դժգոհ է այդ հանդիպումից

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
431 0

Սոչիի հանդիպումից հետո մի քանի անգամ գրեցի կարծիքս, որ Թուրքիան դժգոհ է այդ հանդիպումից եւ Իրանի հետ պայմանավորվածություններով փորձելու է արգելակել եռակողմ հանդիպման համաձայնությունները:

Այսօր խոսվում է, որ Սոչիի պայմանավորվածությունները ձգձգվում են: Մոսկվայում փոխվարչապետների հանդիպումից հետո չի եղել հայտարարություն, ինչպես ազդարարել էր Պուտինը: Խոսվում է, որ կա նոր հանդիպումների կարիք: Եթե եռակողմ ձեւաչափում որոշակի արդյունավետությամբ առաջ է շարժվում ապաշրջափակման եւ դեմարկացիայի օրակարգը, 3+3-ը Թուրքիայի համար դառնում է ըստ էության իմաստազուրկ:

Այստեղ է նաեւ Երեւանի դիրքորոշման նրբությունը՝ Արցախի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահություն, ապաշրջափակումն ու սահմանները եռակողմ ձեւաչափ, տակն ինչ կմնա՝ խնդրեմ, քննարկենք 3+3-ով: Իսկ բանն այն է, որ այդ դեպքում տակը կմնա թերեւս միայն հայ-թուրքական սահմանի հարցը: Եվ, եթե այդ հարցը անջատվի այսպես ասած ռեգիոնալ լայն փաթեթից, Թուրքիան կհայտնի ոչ այնքան շահեկան վիճակում: Հարցը Հայաստանի հանդեպ ոչ շահեկան վիճակը չէ, այլ առաջին հերթին մյուս խոշոր խաղացողների, որոնց օրակարգում հայ-թուրքական հարցը գործիքակազմի ակտիվ կամ պասիվ մաս է:

Այս ֆոնին հետաքրքիր է Բլինքենի հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է նաեւ Չավուշողլուի հետ, իսկ հետո՝ Լավրովի: ԱՄՆ կօգտագործի իր հնարավորությունը Թուրքիայի դիմադրությունը զսպելու՞, թե՞՞ հակառակը՝ եռակողմի էական առաջընթաց արգելակելու Անկարային ձգտմանն աջակցելու համար: Սա էլ թերեւս կախված է այն բանից, թե ինչ տրամաբանությամբ է ընթանում Բայդեն-Պուտին հանդիպման շուրջ ամերիկա-ռուսական նախապատրաստական աշխատանքը:

Բավականին բան կարող է ուրվագծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որ ազդարարեց Լավրովը: Առայժմ հայտարարության տեքստը կարծես թե հրապարակված չէ:
Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir