KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Ռուսաստանը չի կարող իրեն պաշտպանել Ինչպե՞ս կարող է պաշտպանել հայերին

Հակոբ Բադալյան: Ռուսաստանը չի կարող իրեն պաշտպանել Ինչպե՞ս կարող է պաշտպանել հայերին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
238 0

Այսօր, երբ Ռուսաստանն ի վիճակի չէ պաշտպանել անգամ սեփական տարածքը՝ թե դրոնային հարվածներից, թե նաեւ դիվերսիոն գործողություններից, պատկերացնել, թե նրա խաղաղապահները ի վիճակի են լինելու անել դա Արցախում, մեղմ ասած մոլորություն է:

Ես էլ չեմ խոսում Ռուսաստանի քաղաքական մոտիվների մասին, որ պայմանավորված են Ադրբեջանի եւ Թուրքիայի գործոնով:

Միեւնույն ժամանակ սակայն, նույն կերպ մոլորություն է խոսել միջազգային մեխանիզմների մասին: Այսօր կա աշխատող միջազգային մեկ մեխանիզմ՝ ուժ, ում ուժն ինչ կպատի:

Եվ մոլորության մյուս հանգամանքն էլ ըստ իս դարձյալ մոտիվացիոն դաշտում է եւ արտահայտվել եմ բազմիցս, որ, միջազգային որեւէ առանցքային դերակատար չի ստանձնի իրավիճակի կայունության ֆորմալ պատասխանատվություն եւ այդ հարցում չի «թեթեւացնի» Ռուսաստանի բեռը, եթե չդիտարկենք նույնիսկ հակառակը՝ օգտագործել ապակայունացման ռիսկերը Ռուսասանի դեմ:

Սա չի նշանակում անշուշտ, որ մենք չպետք է խոսենք թե Ռուսաստանի մանդատային պատասխանատվությունից, թե միջազգային մեխանիզմների անհրաժեշտությունից եւ ընդհանրապեես միջազգային կառույցների ու դրա անդամների պատասխանատվությունից:

Բայց, սանտիմետրից մինչեւ կիլոմետր մեր անվտանգության խնդիրների լուծումը՝ լինի ռազմմական բաղադրիչով, դիվանագիտական, թե տնտեսական, կախված է մեր կարողությունից: Սա՝ այդ կարողության անընդհհատ աճի եւ բազմազանության ապահովումը պետք է լինի մեր քննարկումների գերակայող գործոնը:

Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir