KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Մոսկվայում հայկական շուկա է բացվելու

Հակոբ Բադալյան: Մոսկվայում հայկական շուկա է բացվելու

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
381 0

Մոսկվայում բացվում է առեւտրի մեծ կենտրոն, որտեղ հայաստանցի արտադրողները կարող են արտահանել եւ վաճառել իրենց արտադրանքը: Կենտրոնը ստեղծվում է Տաշիր գրուպի նախաձեռնությամբ, արտահանողներին աջայկցելու պատրաստակամություն է հայտնում էկոնոմիկայի նախարարությունը:

Սա ունի ոչ միայն տնտեսական բաղադրիչ, այլ նաեւ քաղաքական: Հիշում ենք «ծիրանային»պատմությունը 2020 թվականի հուլիս-օգոստոսին, երբ ադրբեջանցիները իրենց առեւտրի մեծ կենտրոններում արգելեցին հայկական ապրանքների վաճառքը:

Այժմ փաստորեն ստեղծվում է հայկական մանրամեծածախ կենտրոն եւ որեւէ համանման ճգնաժամի դեպքում հայկական ապրանք վաճառողները չեն կանգնի վաճառատեղ չունենալու խնդրի առաջ:

Բայց, ի՞նչն է այստեղ գլխավորն ըստ իս: Թե ինչպես է հնարավոր քաղաքական հռետորաբանության մակարդակում խոսել խաղաղության նպատակադրումից, բայց գործնականում պատրաստվել պատերազմի՝ բառի բուն իմաստով, փոխաբերական իմաստով, տնտեսական, թե որեւէ այլ իմաստով: Իրապես դիմադրունակության պատրաստվելու, այդ ուղղությամբ աշխատելու համար խաղաղության մասին հռետորաբանությունը անգամ կարող է լինել շատ ավելի արդյունավետ «ծածկոց»:

Վերը բերվածը թերեւս մի օրինակ է, երբ կարող ես աշխատանք անել քո տնտեսական դիմադրունակության ուղղությամբ, առանց այդ ամենը առավոտից երեկո ռազմա-հայրենասիրական ճառերով ու պաթոսով ուղեկցելու:

Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir