KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյան: հարց է 44-օրյա պատերազմից հետո ամեն օր

Հակոբ Բադալյան: հարց է 44-օրյա պատերազմից հետո ամեն օր

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
242 0

Եթե դու հայրենասեր ես եւ ճիշտ, ճշգրիտ ես հասկանում, թե ինչ է կատարվում, ինչու՞ բան չես ասում ռուսներին, ռուս խաղաղապահներին: «Օդում կախված» հարց է 44-օրյա պատերազմից հետո ամեն օր:

Այդ հարցի իմ պատասխանը հետեւյալն է: Նախ, այն, ինչ շատերը այսօր են ասում ռուսներին, ինքս ասել եմ դեռեւս տարիներ առաջ, ու դեռ այն ժամանակ, երբ կային քայլերի թե ավելի մեծ հնարավորություն, թե ժամանակ: Ասել եմ թե այն ժամանակ կատարվողի, թե հնարավոր կատարվելիքի մասին; Ասել եմ շատ շատ, երեւի այնքան, ինչքան այսօր բոլոր խոսողները միասին չեն ասում:

Իսկ այսօր, այսօր այլեւս այդ առնչությամբ բան ասելը ըստ էության համարում եմ անիմաստ: Ասելը չի փոխում ոչինչ:

Իմաստ կունենա ռուսներին բան անելը: Բայց, նաեւ պետք է սթափ գնահատենք իրավիճակն ու հասկանանք, որ մենք այսօր ցավոք սրտի չունենք նրանց բան անելու հնարավորություն, կարողություն: Ավելին, այդ նրանք ունեն մեզ բան անելու հնարավորություն ու կարողություն, այդ թվում նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի տեսքով:

Հետեւաբար, մեր խնդիրն է հասկանալ, թե ում հետ ինչ կարող ենք անել, ով ինչ անելու է պատրաստ, որպեսզի գնահատենք, թե որտեղ կան հնարավորություններ, իսկ որտեղ՝ ռիսկեր:

Այդ համատեքստում, օրինակ, երբ ասվում է, որ Արեւմուտքը այստեղ ունի երկու առանցքային խնդիր ու հարվածային թիրախ՝ Իրան ու Ռուսաստան, դա չի նշանակում, որ ասվում է, թե Արեւմուտքը վատն է, թե պետք չէ գործ ունենալ նրա հետ:

Հակառակը, պետք է գործ ունենալ, սերտ աշխատել, խորացնել հարաբերությունը, փնտրել փոխշահավետ օրակարգեր, ու այդ ամենը հենց այն բանի համար նաեւ, որպեսզի մենք չդառնանք քար, որը վերցնում ու խբում են հիմնական թիրախի գլխին, այն էլ մի իրավիճակում, երբ պատասխանատվությունն էլ քարոզչական դաշտում մնալու է այդ թիրախի վրա:

Պետք է թերեւս արձանագրենք, որ ոչ ոք չի անելու Ադրբեջանի հանդեպ այն, ինչը չանելու համար մենք այսօր թիրախավորում ենք Ռուսաստանը: Չեն անելու, որովհետեւ բոլորն էլ բնականաբար առաջնորդվում են սեփական շահով, ըստ այդմ բոլորի համար էլ Ադրբեջանը մեղմ ասած պակաս կարեւոր ու նշանակալից չէ՝ եթե չասենք ավելի կարեւոր է, քան Հայաստանը:

Հիմա հանրայնորեն պետք է խոսենք ու հասկանանք այս իրավիճակը, եթե մեր նպատակը ոչ թե անձնական հարցեր լուծելն է,այլ Հայաստանի համար լուծումների փնտրտուքին նպաստելը:

Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir