KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Ինչ է կատարվում Հայաստանում՝ Ադրբեջանում

Հակոբ Բադալյան: Ինչ է կատարվում Հայաստանում՝ Ադրբեջանում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
244 0

Հիշում եք թերեւս, տարիներ շարունակ Հայաստանում կար ընդդիմության կամ ընդդիմությունների հետեւյալ «մարտակոչը»՝ «ռեժիմը խուճապի մեջ» է: Գործնականում դա այլ բան չէր, քան սեփական անարդյունավետության, գործողությունների, անելիքի բացակայության «ծածկոց»: Գործնականում դա ոչ թե առաջացնում էր համակիրների եւ հանրային ոգեղենություն, այլ հակառակը՝ աստիճանաբար դառնում ավելի հիասթափության պատճառ:

Ինչը հիշեցրեց դա: Այն, որ այսօր Լաչինի միջանցքի առիթով ստեղծված իրավիճակի առնչությամբ կա նկատելիորեն տարածվող համանման մի «ոգեկոչ»՝ Ալիեւը խուճապի մեջ է, ցուգցվանգի մեջ է եւ այլն:

Այն, որ Ալիեւը ունի իր խնդիրները, բարդ մարտահրավերներ եւ այլն, սա անկասկած է: Այսօր աշխարհում չկա առաջնորդ, որը չունի լրջագույն խնդիրներ:

Իհարկե, հանրությունը միշտ հակված է լսելու, որ թշնամին կամ հակառակորդը խուճապի մեջ է: Բայց, ամբողջ հարցն այն է, թե այդ «լսողությունը» որքան է օգտակար ընդհանուր դիմակայունությանն ու դիմադրունակությանը: Եթե կարճաժամկետում լինում է իրադրության հաղթահարման էական քայլ, ապա չկա էական խնդիր: Եթե ոչ, ապա ժամանակի ընթացքում «ռեժիմը խուճապի մեջ» է «ոգեկոչը» սկսում է աշխատել հենց դրա հեղինակի դեմ:

Ըստ այդմ, այդօրինակ տրամադրություններ կամա, թե ակամա խթանելիս, թերեւս արժե ուշադրություն ու զգուշություն ցուցաբերել այդ հանգամանքի հանդեպ:

Սեփական ուժը եւ կարողությունը երբեք չպետք է կառուցենք դիմացինի «խուճապի» կամ «ցուգցվանգի» կանխավարկածի վրա: Դա շատ արագ սպառվելիք «ուժ» է:

Առավել եւս, երբ իրավիճակը թե ռեգիոնում, թե աշխարհում բոլորովին միարժեք չէ:

Անշուշտ, սա չի նշանակում սեփական վիճակի անելանելիություն: Բայց, դիմադրունակության առողջ եւ կենսունակ միջավայրի կառուցման համար նախ պետք է հնարավորինս ամբողջական գիտակցել հակառակորդ կամ թշնամի ուժի մասշտաբը: Երկու տասնամյակ մեր գիտացության մեջ ձեւավորում էինք «ոչխար թշնամու» պատկեր: Նաեւ դրա հետեւանքն է այն, որ չենք ապրել թշնամու իրական ուժի եւ մասշտաբի համարժեք օրգանիզմին անհրաժեշտ կյանքով:

Մենք գործ չունենք միայն Ադրրբեջանի հետ: Սա պետք է ֆիքսենք միարժեք: Եթե անգամ Ալիեւն օրինակ «ցուգցվանգի» մեջ է, ապա նույնսիկ սրա վերաբերյալ պետք է լրջորեն մտածենք՝ իսկ գուցե դա հենց առավել վատ է, իսկ գուցե նրան բերել ու դրել են դրա մեջ ինչ որ քայլի մղելու համար, որը նորմալ վիճակում չէր անի թե նա, թե ոչ մի նորմալ մարդ:

Արժե՞ մտածել այդ մասին: Կարծում եմ արժե, որովհետեւ, կրկնեմ, մեր շուրջ տեղի ունեցողը բոլորովին միարժեք չէ:

Մեզ սպասվում է տարիների բարդ ու անկանխատեսելի միջավայր: Դրանում մենք առավել կենսունակ ու պատրաստված լինելու հնարվորություն կունենանք միայն այն դեպքում, երբ համարձակվենք առերեսվել մարտահրավերների իրական մասշտաբին:

Որովհետեւ այդ մասշտաբին դիմակայելու երկարատեւ ռեսուրս ձեւավորելու համար մեզ անհրաժեշտ է այդ բաց խոսակցությունը: Կրկնեմ, սա չի նշանակում մյուս ծայրահեղությունը՝ «վայ մենք կորած ենք»:

Որովհետեւ, Հայաստանում հանրությանը այնքան են «վարժեցրել» իրողությունների ծայրահեղ ընկալումների, որ, երբ ասում ես՝ չընկնենք այս ծայրահեղության մեջ, արձագանքը անմիջապես լինում է մյուս ծայրահեղությունը:

Սա է նաեւ արգելափակել մեզանում հանրային առողջ միջավայրի ձեւավորումը, որը ցանկացած մարտահրավերի ու վտանգի հանդեպ ռազմավարական դիմակայության գլխավոր նախադրյալն է, եթե դու չես ընտրել դիմակայության՝ դիկտատուրայի ճանապարհը:

Ըստ այդմ, եթե Ալիեւը «կորած չէ», դա ինքնաբերաբար չի նշանակում, թե մենք ենք «կորած»: Նաեւ, եթե Ալիեւը «կորած» է, դա ամենեւին չի նշանակում, թե մենք «փրկված» ենք կամ «կորած» չենք:

Մենք ունենք մտորելու, ախտորոշելու, հասկանալու լուրջ հարցեր: Տարբեր առիթներով արտահայտվել եմ՝ մենք պետք է նկատի առնենք, որ «մարաթոնյան» դիմակայության մեջ ենք, եւ «սպրինտերյան» մտածողության ու մտահայեցողության ռեժիմը կարող է վերածվել ընդամենը «օփիումի»:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir