KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Երկրորդ նախագահն ասում է Շուշիի հարցը շատ զգայուն է,

Հակոբ Բադալյան: Երկրորդ նախագահն ասում է Շուշիի հարցը շատ զգայուն է,

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
372 0

պետք չէր այնտեղ Արցախի նախագահի երդման արարողություն անել: Իրականում էս արտահայտությունը քաղաքական իմաստով անհեթեթ է թե պատերազմին առնչելու տեսանկյունից, թե ընդհանրապես Արցախի հարցի քաղաքական տրամաբանության:

Մի հարցնող լինի, իսկ էդ ինչու՞ էր Շուշիի հարցը զգայուն, իսկ, օրինակ Ստեփանակերտինը՝ ոչ: Կամ ինչու՞ էիք դուք այդքան զգայուն՝ Ադրբեջանի «զգայունության» հանդեպ: Եվ, եթե օրինակ Բաքուն որոշեր այդքան զգայուն լինել նաեւ Արցախի որեւէ այլ շրջանի, քաղաքի կամ գյուղի հանդեպ, «հարգելու՞» էիք այդ «զգայունությունը»:

Հակոբ Բադալյան

Թե՞ զգայուն էր, որովհետեւ բանակցային գործընթացի քննարկումներում «պատմություն» էր կուտակվել Շուշիի շուրջ, հետաւաբար շատ զգույշ էիք ադրբեջանցիներին այդ պատմության հղման ավելորդ առիթ չտալու համար:

Բայց Արցախի դեմ գրոհով Կովկասում հաստատվելու պլանի ելած Թուրքիային ընդհանրապես հետաքրքրելու է՞ր, դուք զգույշ էիք Շուշիի հարցում, թե զգույշ չէիք:

Մինչդեռ միակ բանը, որում չափազանց զգույշ էր պետք լինել, դա սեփական պետության կառավարման որակն էր, որ չձեւավորվեր Հայաստանի դիմադրունակությունը քայքայած կվազիպետական համակարգը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir