KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Դարձյալ երկար ստացվեց, ներող եղեք.

Հակոբ Բադալյան: Դարձյալ երկար ստացվեց, ներող եղեք.

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
323 0

2017 թվականին հազվադեպ մարդիկ էին կարծիք հայտնում, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը միարժեք չէ: Համենայն դեպս մեղմ ասած տարածված չէր այն տեսակետը, որ արտահայտում էի ես, ասելով, թե Սերժ Սարգսյանի վարչապետ գնալն ինձ համար աներկբա հեռանկար չէ: Կարծիքս հիմնված էր այն տրամաբանության վրա, որ նրա վարչապետ գնալը բերելու էր Հայաստաի շուրջ անվտանգային ռիսկերի գեներացման, որովհետեւ դրանք կուտակվում էին անկախ ամեն ինչից՝ աշխարհաքաղաքական իրողությունների եւ փոփոխությունների բերումով, եւ, օրինակ Հայաստանի «գլխին կոտրվելու» համար Սերժ Սարգսյանի «երրորդ ժամկետը» կլիներ բավականին պարարտ հող:

2018-ի սկզբին, Կենտրոն հեռուստաընկերության Հայկական Ուրբաթ թոք-շոուի ժամանակ Պետրոս Ղազարյանի հարցին՝ կգնա՞ Սարգսյանը վարչապետ, թե ոչ, պատասխանեցի. չգիտեմ կգնա, թե ոչ, բայց շատ հավանական է, որ անգամ գնալու դեպքում նա այդ պաշտոնում մնա կարճ ժամանակ, որովհետեւ բավականին տեսանելի ու շոշափելի են վտանգները, եւ առաջին հերթին հենց իր համար են տեսանելի ու շոշափելի:

Ես իհարկե նկատի չունեի, որ նա հրաժարական կտա մեկ շաբաթ անց, կամ՝ որ նա կհեռանա հենց այն տարբերակով, որ եղավ, բայց իմ գնահատականի ընդհանուր տրամաբանությունը հենց այն էր, որ Սարգսյանն ինքն էլ պատկերացնում է, թե անվտանգային հարցում ինչ է իրեն սպասում «երրորդ ժամկետում»:

Սերժ Սարգսյանը խոշոր հաշվով «չգնաց» վարչապետ: Իհարկե «չգնաց» ոչ այն ձեւով, ինչպես կարող էինք պատկերացնել 2018-ի ապրիլից առաջ քննարկումներում, բայց ըստ էության նա «չգնաց» երրորդ ժամկետ: Բայց, ըստ երեւույթին գործընթացները դարձել էին անդառնալի եւ էդ առումով հանգուցայինը Հայաստանի համար ոչ թե 2018-ն էր, այլ թերեւս 2013-ը կամ պայմանական 2013-15-ը, երբ Հայաստանը իրավականորեն արդեն դարձավ ԵՏՄ անդամ կամ այսպես ասած «անշրջելի» դարձավ գործընթացը:

Հիմա մտածում եմ, ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում 2013-ին չլիներ այսպես կոչված ոչիշխանական հայտնի բեվեռը՝ «ԵՏՄ անշրջելիության» իր «հռչակումով», եւ փաստորեն չլիներ Սերժ Սարգսյանի իշխանազրկման վտանգ: Ինչո՞վ էր գործադրվելու ճնշումը նրա վրա՝ Եվրաասոցացումից հրաժարվելու առումով:

Պատերազմո՞վ: Հազիվ թե, որովհետեւ Ղրիմի օպերացիայի պատրաստվող Ռուսաստանը որեւէ դեպքում չէր գնա ռեգիոնալ լայնամասշտաբ պատերազմի: Իսկ լոկալ բախումներին Հայաստանը ի վիճակի էր դիմագրավել արդյունավետ:

Մահափորձի՞ սպառնալիքով: Դրա՞ ազդակ էր 2013-ի նախագահի ընտրությանը թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Համենայն դեպս այդ մահափորձը եւս մեղմ ասած ինչ որ մեկի «ռոմանտիզմ» չէր: Բայց, մյուս կողմից, հնարավոր է որ դա չտվեց բավարար «էֆեկտ», այլապես չէր լինի ոչիշխանական բեվեռի միջոցով ճնշման անհրաժեշտությունը:

Հայաստանի դեմ ծավալվածը «ախտորոշելու» համար մեզ պետք են ոչ թե պարզունակ բանաձեւեր, որ փաթաթում են հանրությանը հետպատերազմյան քաղաքական օրակարգ կոչվածով, այլ անցյալ տարիների հանգամանալից դիտարկում, որովհետեւ ինչպես Բաքվին մեկ կամ երկու տարում չէ, որ պատրաստել են պատերազմի, այնպես էլ Հայաստանին մեկ կամ երկու տարում չէ, որ դարձրել են պատերազմին անպատրաստ:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir