KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Բա ինչ անենք, Ռուսաստանին դիմե՞նք

Հակոբ Բադալյան: Բա ինչ անենք, Ռուսաստանին դիմե՞նք

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
399 0

Հետաքրքիր է՝ մենք պետք է դիմենք ԱՄՆ-ին, մենք պետք է դիմենք Ֆրանսիային, էս իմաստուն քայլերը հուշող մարդիկ կարդում են ԱՄՆ, Ֆրանսիայի արձագանքները, հետեւում ե՞ն ԱՄՆ, Ֆրանսիայի օրակարգերին, հետեւում ե՞ն Մինսկի խմբի համանախագահության վարքագծին, թեկուզ վերջին երկու հայտարարություններին:
«Բա ինչ անենք, Ռուսաստանին դիմե՞նք», կլինի բնականաբար պատասխանը: Իհարկե որեւէ պատրանք չկա Ռուսաստանին դիմելու հարցում: Եվ, եթե այս մասին այսօր խոսում են շատ շատերը, մոտ 7-8 տարի առաջ խոսում էինք քչերս, շատ քչերս:
Բայց ամբողջ հարցն այն է, որ էստեղ հենց գլխավորը ԱՄՆ, Ֆրանսիային դիմել-չդիմելը եւ Ռուսաստանին դիմել-չդիմելը «հակադիր» դիրքերում չդնելն է: Մի պատրանքից զերծ լինելով, մեկ այլ պատրանքի մեջ չհայտնվելը: Եթե ռուսները չեն կատարում իրենց դաշնակցային ֆունկցիան, դա չի նշանակում, որ մեր պատկերացրածով այդ ֆունկցիան այս ռեգիոնում վերցնելու են ու կատարեն ԱՄՆ կամ Ֆրանսիան: Կրկնեմ, չկատարելու պատճառը լավ, վատ, ազնիվ, անազնիվ լինելը չէ, այլ քաղաքական իրողությունները, օրակարգերը, առաջնահերթությունները, ռեսուրսներն ու հնարավորությունները:
Ֆրանսիան օրինակ չունի այս ռեգիոնում ռազմա-քաղաքական գերակա խաղացող լինելու ռեսուրս, ուղղակի չունի: Ֆրանսիայի համար Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը մնալը արդեն իսկ մեծ հաջողություն է: ԱՄՆ ունի այդ ռեսուրսը, բայց Նահանգների համար Կովկասը այսօր «փոքր խաղատախտակ» է եւ մեր ռեգիոնի հանդեպ մոտեցումները Վաշինգտոնը ձեւավորում է ավելի լայն չափումներով, ըստ այդմ հայ-ադրբեջանական սահմանի կիլոմետրերն ու դիրքերը իր համար գրեթե գոյություն չունեցող խնդիր են՝ ինքը մեծ է, հզոր, ազդեցիկ, իրավիճակը կառավարելիության տակ կարող է պահել միշտ, պայմանական ասած՝ չունի ամեն կմ կառավարելու խնդիր:
Նշանակու՞մ է, որ դրանից ԱՄՆ ու Ֆրանսիան մեզ համար դադարում են լինել կարեւոր գործընկեր: Իհարկե ոչ: Հակառակը, ավելի կարեւոր են ու թանկ, եւ որեւէ մեկից ոչ պակաս կարեւոր: Բայց, դրանով հանդերձ հենց շատ կարեւոր է, որ այդ գործընկերների հետ հարաբերությունը կառուցվի թե մեր, թե նրանց օրակարգերի եւ առաջնահերթությունների, նրանց ցանկությունների եւ հնարավորությունների առավելագույն ռացիոնալ հաշվարկի վրա: Որովհետեւ դրանից է նաեւ կախված լինելու մեր հանդեպ նրանց վերաբերմունքը:
Մենք թերեւս պետք է կարողանանք զգալ, շոշափել եւ տարբերել քաղաքակրթական ու քաղաքական հանգամանքների բավականին նուրբ գիծը:
Ցավոք սրտի այստեղ է նաեւ Հայաստանում կարեւորագույն «դիսկուրսի»՝ Արեւմուտքի հետ քաղաքական հարաբերությունների կառուցման տարիների «վակուումը», երբ քաղաքական միտքը հիմնականում պարփակված է եղել այդ տրամաբանությամբ՝ ռուսները լավը չեն, մեզ չեն օգնի, իսկ Արեւմուտքը ազնիվ է՝ կօգնի: Ու տարիներ շարունակ էս տրամաբանության մեջ զարգանալով է, որ Հայաստանում Արեւմուտքի ուղղությամբ քաղաքական դիսկուրսը մնացել է «մարգինալ», ու հետ է մնացել ժամանակից:

Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir