KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ; Բաքուն Իրանից կորզեց իր ուզածը. նվազագու՞յն, թե՞ առավելագույն գործարք

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ; Բաքուն Իրանից կորզեց իր ուզածը. նվազագու՞յն, թե՞ առավելագույն գործարք

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
343 0

Ադրբեջանը ազատ է արձակել իրանցի վարորդներին, որոնց ձերբակալել էր Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածում, որը նոյեմբերի 9-ից հետո դիտարկվում է Ադրբեջանի տարածք և գտնվում Բաքվի վերահսկողության ներքո: Իրանցի վարորդների ազատ արձակման մասին տեղեկատվությանը նախորդել էր Իրանի հայտարարությունը: Իրանի միջազգային փոխադրումների և տարանցիկ ճանապարհների վարչության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ջավադ Հեդայաթին նամակ է հղել բեռնափոխադրողներին, որում նշվում է, որ իրանցի վարորդներին արգելվում է Հայաստանի տարածքով մուտք գործել «Ադրբեջանի հանրապետության Լեռնային Ղարաբաղի և Լաչինի տարածաշրջան»:

Իրանի այդ հայտարարությունից հետո փաստորեն Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի վարորդներին, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ հայտարարությունն արվել է պարզապես Բաքվի պահանջով և Ադրբեջանը տվյալ իրավիճակում կարողացել է հասնել իր համար անհրաժեշտ հայտարարություն կորզելուն: Այստեղ իհարկե թերևս ճիշտ չէ միարժեք դատողություն անել լոկ հրապարակի վրա եղած փաստերի հիման վրա, արձանագրելու համար, որ առկա իրավիճակը իրականում ի ցույց է դնում Իրանի ռեգիոնալ ռազմա-քաղաքական կշռի թերևս իրական պատկեր, ի տարբերություն այն աղմկոտ զորավարժությունների, որ Թեհրանը կազմակերպում էր իր հյուսիսային սահմաններին: Այստեղ սակայն հենց սահմանային հանգամանքն էլ արժանի է ուշադրության:

Փաստացի, Թեհրանի հայտարարությունն ու Բաքվի հաջորդական քայլը վկայում են թերևս որոշակիորեն ավելի լայն տրամաբանությամբ մի «գործարքի» մասին, այն է՝ Բաքուն ապահովում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից Իրանի սահմանների անձեռնմխելիությունը, փոխարենն Իրանը իր հերթին «սրբորեն» պահպանում է Ադրբեջանի «տարածքային ամբողջության» այսպես ասած ադրբեջանական մեկնաբանության «տառն ու ոգին»: Այստեղ թերևս Հայաստանի համար զգայունություն ներկայացնող մյուս հարցը այն է, թե արդյո՞ք Բաքու-Թեհրան քննարկումներում տեղ ունեցել է, և ի՞նչ տեղ է ունեցել Բաքվի «միջանցքային» մեկնաբանությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir