KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյան: այն վերածենք հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացման հնարավորության։

Հակոբ Բադալյան: այն վերածենք հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացման հնարավորության։

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
277 0

Ցնծության ֆոնին դուր չի գա շատերին, բայց հարկ եմ համարում արտահայտվել.

Միանգամայն հասկանալի է, որ անվտանգության ծանր մարտահրավերների առաջ, դաշնակցային փուչիկներով շրջապատված հանրությունը կենսական թթվածին է դիտարկում այլ ամեն ինչ, բայց թերեւս արժե հիշեցնել, որ Հայաստան գալիս է ոչ թե Փրկիչը, այլ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը:

Ավելին, խոսնակը եւ նրա թիմը թերեւս այդպես են նաեւ գնահատելու Հայաստանում հանրային-քաղաքական հասունության աստիճանը՝ այստեղ Փրկի՞չ են սպասում, թե՞ գործընկեր, որին ոչ միայն կարող են ողջունել, այլ նաեւ տալ հարցեր, ակնկալել պատասխաններ, ծավալել առարկայական, ռացիոնալ քաղաքական քննարկում:

Ընդհանրապես, թե անհատական, թե հանրային մակարդակով մենք (այդ թվում առաջինը ես) պետք է հասունանանք, եւ հասունանալով հասկանանք, որ համաշխարհային քաղաքականության դերակատարները ամենից առաջ չափում են դիմացինի ռացիոնալությունը, քաղաքական լրջմտությունը, հետո միայն լոյալությունը: Եվ ավելին, հաճախ սերտ եւ կառուցողական գործընկերություն ու հարաբերություն ստացվում է անգամ առանց «լոյալության բաղադրիչի, երբ ակնառու է դառնում դիմացինի լրջմտությունը:

Ինչու՞, որովհետեւ առանց ռացիոնալ, լրջմիտ քաղաքական պատկերացումների, հեղհեղուկ է որեւէ կարգի «լոյալություն», ու երբեմն նաեւ՝ ավելորդ ու անցանկալի բեռ:

Նենսի Փելոսիի այցը անշուշտ շատ կարեւոր է, եւ պետք է կարողանանք այն դարձնել հայ-ամերիկյան հարաբերության սերտացման ու առարկայացման էական հանգրվան: Բայց չպետք է մոռանալ, որ Փելոսին Հայաստան գալիս է ԱՄՆ, ոչ թե Հայաստանի խնդիրները լուծելու համար: Այդ համատեքստում նա անշուշտ կարող է օգտակար լինել նաեւ Հայաստանի խնդիրների լուծման հարցում:

Բայց, հենց այդտեղ է, որ օգտակարությունը էապես կախված է մեր հասունությունից եւ քաղաքական լրջմտությունից: Իսկ դա նշանակում է ոչ միայն ցնծալ աննախադեպ, եւ իսկապես ողջունելի ու կարեւոր այցի առնչությամբ, այլ նաեւ գիտակցել, թե ինչ ռիսկեր կարող է պարունակել այցը, ռիսկեր, որոնք՝ ինչքան էլ չհնչի տարօրինակ, ԱՄՆ համար, կամ նվազագույնը դեմոկրատական իշխանության համար կարող են դիտարկվել հնարավորություն:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir