KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Կմեծանան աղքատությունը, դասակարգային շերտավորումը, անարդարությունը

Կմեծանան աղքատությունը, դասակարգային շերտավորումը, անարդարությունը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
354 0

Ամեն ինչ թանկանում է, բայց կրթությանը, սոցիալական պաշտպանությանը և առողջապահությանը հատկացվող բյուջետային միջոցները նվազում են։ Ըստ այդմ՝ կրթությանը՝ 0,5%, սոցիալական պաշտպանությանը՝ 0,1%, առողջապահությանը՝ 6,8%-ով:
Դպրոցների տնօրենների առջև ծառացել է մի անլուծելի խնդիր, թե ինչպես տեղավորվել կրճատված բյուջեի մեջ և ինչպես վճարել ուսուցիչների առանց այդ էլ ցածր աշխատավարձերը, ում կրճատել, այդպիսով մատնելով սովի։
Սոցիալապես ծանր վիճակում գտնվող ՀՀ քաղաքացիները ավելանալու են, քանի որ եթե նախկինում 41 հազար 698 դրամից ավելի եկամուտ ունեցողը աղքատ չէր համարվում Ազգային վիճակագրական ծառայության հաշվարկներով, ապա հիմա՝ թանկացումներից հետո, չի կարող չհամարվել։
Ի դեպ, հիեշեցնեմ, որ Համաշխարհային բանկի ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում երկու միլիոնից ավելի մարդ աղքատ է, քանի որ նրանց ամսական եկամուտը չի գերազանցում 72 հազար դրամը։ ՀԲ-ը որպես չափանիշ է համարում օրական 5 դոլար, այսինքն 2,400 դրամ եկամուտը:
Առողջապահության ոլորտը անհասանելի կդառնա սոցիալապես անապահով խավի համար, ինչը նշանակում է, որ բնակչության զգալի մասը չի կարողանա հոգալ և լուծել առողջական խնդիրները, որոնք հատկապես երեխաների մոտ առաջանալու են թերսնման արդյունքում։
Հիշեցնեմ, որ Հայաստանում աղքատ է յուրաքանչյուր երրորդ երեխան, իսկ յուրաքանչյուր երկրորդը խոցելի է բազմաչափ աղքատության տեսանկյունից: Սա էր փաստում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Մանկական աղքատությունը Հայաստանում» վերջերս հրապարակված համատեղ զեկույցը։ Ընդ որում, երեխաների դեպքում աղքատ լինել նշանակում է ոչ միայն ունենալ դրամական միջոցների կարիք, այլև զրկված լինել կյանքի համար վճռորոշ պայմաններից՝ սննդից, կրթությունից, կոմունալ, կացարանային և ժամանցի պայմաններից:
Այսպիսով, Հայաստանում 2018 թվականին աղքատն ավելի կաղքատանա՝ զրկվելով կրթության, սոցիալական և առողջապահական ծառայություններից օգտվելու չնչին հնարավորությունից։
Կավելանա հարկային բեռը՝ միջին խավի համար, և շատ ծառայություններ կդառնան անմատչելի նաև միջին խավի ներկայացուցիչների համար, ինչը նշանակում է, որ լավ կրթությունը, բարձրորակ բուժսպասարկումն ու սոցիալական ապահով պայմանները դառնալու են բացառապես էլիտայինը, ստեղծելով էլ ավելի մեծ դասակարգային ճեղք ու շերտավորում, մեծացնելով սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը երկրում։
ԶԱՐՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
http://www.lragir.am/index/arm/0/society/view/167935

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir