KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Կամո Խաչիկյանը: Ո՞վ և ինչո՞ւ է սաբոտաժի ենթարկում «երեք կայսրերի միությունը»

Կամո Խաչիկյանը: Ո՞վ և ինչո՞ւ է սաբոտաժի ենթարկում «երեք կայսրերի միությունը»

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
304 0

iarex.ru-ն գրում է, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ կոչ է արել իր հետնորդներին՝ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, իրենց աջակցող քաղաքական ուժերի հետ միասին մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդհանուր դաշինքով, որը կոչվում է «Ազգային համաձայնության դաշինք»:

Ինչպես խոստովանել է Տեր-Պետրոսյանը, նա ավելի վաղ արդեն նման առաջարկություն էր արել, բայց Ռոբերտ Քոչարյանը մերժել էր այդ գաղափարը, վկայակոչելով զուտ բարոյական դրդապատճառները, այսինքն նման կերպ ինքը դավաճանելու է իր ստեղծած «Հայրենիքի փրկության շարժմանը»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա ոչ մի կերպ չի արձագանքել այդ առաջարկին: Ավելի վաղ, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին, և քննարկվում է նախընտրական դաշինքի կազմը, որը կներառի երկու-երեք կուսակցություն: Իսկ Սերժ Սարգսյանը չի խոսել ընտրությունների մասին, միայն հայտարարել է, որ այլևս ղեկավար պաշտոններ չի զբաղեցնի:

Դեռ 2020 թվականի դեկտեմբերին քաղաքագետ Ռաֆայել Ռուբինյանը գրել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է իրական համախմբում, որն ընտրությունների միջոցով կկարողանա փոխել գործող կառավարությանը: Իրոք, Հայաստանում ընտրությունները դեռ երբեք չեն լուծել իշխանափոխության հարցը: Համախմբում ասելով` Ռուբինյանը նկատի է ունեցել չորս նախագահների դաշինքը, որը հնարավորություն կտար երկիրը ճգնաժամից դուրս բերել:

«Նման կերպ Հայաստանում կարող է ձևավորվել քառյակ: Եվ հաշվի առնելով Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Արմեն Սարգսյանի շատ հարցերի շուրջ կարծիքների անհամապատասխանությունները` քառակողմ շրջանակում կստեղծվի բնական զսպումների և հավասարակշռության համակարգ», – գրել էր փորձագետը:

Կամո Խաչիկյանը

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir