KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Կամո Խաչիկյանը: Ինչո՞ւ է Յարոսլավ Կաչինսկին դեմ հայ ռազմագերիների ազատագրմանը Ադրբեջանից

Կամո Խաչիկյանը: Ինչո՞ւ է Յարոսլավ Կաչինսկին դեմ հայ ռազմագերիների ազատագրմանը Ադրբեջանից

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
342 0

iarex.ru-ն գրում է, որ մայիսի 20-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և կալանավորվածներին: Բանաձևի տեքստում բացի ռազմագերիների նկատմամբ բռնության փաստերը դատապարտելուց, ափսոսանք է հայտնվել Ադրբեջանում այսպես կոչված ռազմավարային զբոսայգու բացման կապակցությամբ, որում բացի ռազմական տեխնիկայից և սաղավարտների տաղավարից, կան նաև հայ զինծառայողների մանեկեններ:

Չնայած այն հանգամանքին, որ, հավանաբար, առաջին անգամ, Եվրախորհրդարանն այդքան միանշանակորեն բռնել է հակամարտող կողմերից մեկի կողմը, այնուամենայնիվ, այս բանաձևը հետաքրքիր է ևս մեկ փաստի պատճառով: Պետք է ասել, որ փաստաթուղթն ընդունվել է 607 կողմ, 27 դեմ, 54 ձեռնպահ ձայներով: Համաձայն անվանական քվեարկության արդյունքների արձանագրության` դեմ քվեարկած 27-ից 23-ը եղել են լեհ եվրապատգամավորներ իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունից, որի նախագահն է Յարոսլավ Կաչինսկին:

Լեհաստանի իշխող կուսակցության նման միասնությունը բանաձևի դեմ կարելի է բացատրել այն փաստով, որ այդ կուսակցությունը, հատկապես վերջերս, ոչ միանշանակ հարաբերություններ ունի եվրոպական կառույցների հետ:

Միևնույն ժամանակ, չի կարելի բացառել, որ ռազմագերիների վերաբերյալ բանաձևի նկատմամբ Լեհաստանի իշխող կուսակցության դիրքորոշումը ադրբեջանական քարոզչության լավ աշխատանքի արդյունք է: Վերջերս Բաքուն ակտիվորեն քարոզում է այն թեզը, որ 2022 թվականին կլրանա Լեհաստանի և Ադրբեջանի միջև պատմական հարաբերությունների հաստատման 550 տարին: Այդ հարաբերությունների սկիզբը նրանք համարում են այն նամակ, որը 1472 թվականին Ակ-Կոյունլուի (1453-1478) տիրակալ Ուզուն Հասանը գրել էր Լեհաստանի թագավոր Կազիմիր 4-րդ Յագելոնչիկին: Լեհաստանի պաշտոնական գիտական ​​պատմագրությունը, սակայն, Ուզուն Հասանի անունը կապում է Լեհաստանի և Սեֆեվիդների Պարսկաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի հետ հարաբերությունների սկզբի հետ, քանի որ այն ժամանակ նման պետություն ընդհանրապես գոյություն չի ունեցել: Ընդ որում Ուզուն Հասանը հակաօսմանյան ծրագրեր էր մշակում և ցանկանում էր Լեհաստանի թագավորին ևս դարձնել դաշնակից այդ հարցում: Սկզբում նրան օգնում էին Վենետիկյան դեսպանները, բայց վենետիկյան դիվանագիտությունը երկարատև օսմանա-վենետիկյան պատերազմից հետո, իսկ հետագայում՝ հենց Ուզուն Հասանի մահից հետո, այլևս շահագրգռված չէր Ակ-Կոյունլուի և քրիստոնեական Եվրոպայի մասնակցությամբ հակաօսմանական դաշինք ստեղծելուն:

Կամո Խաչիկյանը

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir