KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. «Ծառուկյան» դաշինքից խորհրդարան անցած 30 թեկնածուների ցանկը. ովքե՞ր են նրանք

«Ծառուկյան» դաշինքից խորհրդարան անցած 30 թեկնածուների ցանկը. ովքե՞ր են նրանք

Kafkassam Editör Kafkassam Editör - - 8 dk okuma süresi
534 0

Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը 2-րդ տեղում է եւ խորհրդարանում ունենալու է 30 պատգամավոր:

ԱԺ-ում հայտնված քաղաքական ուժերը ստացած մանդատները իրենց թեկնածուների միջեւ բաշխում են հետեւյալ կերպ. ստացած մանդատների թիվը բաժանում են երկու մասի, որից կեսը տրվում է համամասնական ցուցակի ներկայացուցիչներին, կեսը՝ ռեյտինգայինի:

Ըստ այդմ՝ «Ծառուկյան» դաշինքի 30 մանդատից 15-ը բաժին է ընկնում համամասնական, 15-ը՝ ռեյտինգային ցուցակում ընդգրկվածներին: Ռեյտինգային մանդատները բաժանելիս առաջինը նախապատվությունը տրվում է այն ընտրատարածքին, որտեղ տվյալ կուսակցությունը կամ դաշինքը ամենաշատ քվեներն է ստացել: Մանդատը բաժին է ընկնում այդ ընտրատարածքում այդ ուժի շրջանակներում ամենամեծ թվով քվեները ստացածին:

Եթե կա ընտրատարածք, որի ստացած քվեները 2 անգամ քիչ են առավելագույն քվեներ ստացած ընտրատարածքից, ապա այդ ընտրատարածքի մանդատը կրկին տրվում է ամենաշատ ձայներ ստացած ընտրարածքին:

Որպեսզի հասկանալի լինի, թե ռեյտինգային կարգով ովքեր են ամենաշատ ձայները ստացել եւ արժանացել մանդատի՝ ստորեւ ներկայացնում ենք ամենաշատ ձայներ ստացած թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների.

Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքը ստացել է 22 646 ձայն: «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի տնօրեն Արթուր Մամոյանը ստացել է 5612 ձայն, ՀՀ ՎՊ առաջատար մասնագետ Արտյոմ Ծառուկյանը՝ 5104 ձայն:

Երեւանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքը ստացել է 29 032 ձայն: Ամենաշատ թվով ձայները ստացել է ԱԺ գործող պատգամավոր Վահան Կարապետյանը (8728), երկրորդ տեղում է «Պրահա» ՍՊԸ տնօրեն Մելիք Սաֆարյանը՝ 5631 ձայնով:

Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքը ստացել է 25 199 ձայն: Դաշինքի ռեյտինգային թեկնածուներից այս ընտրատարածքում ամենաշատ ձայները ստացել է ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ). նրա օգտին քվեարկել է 8483 ընտրող: Կարեն Առաքելյանը ստացել է 3653 քվե:

Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքը ստացել է 27 289 ձայն: Ամենաշատ ձայները ստացել են.

«Միլլար» ՍՊԸ տնօրեն Նապոլեոն Ազիզյան – 4332 ձայն

ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյան – 3484 ձայն

Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի ստացած ձայների ընդհանուր թիվը 53 632 է:

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյան – 34 415

ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյան – 4354

Թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, «Ծառուկյան» դաշինքն ընդհանուր առմամբ ստացել են 31 201 ձայն:

ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյան – 9535

Հրանտ Դավթյան – 7616

Թիվ 7 ընտրատարածք (Արագածոտնի մարզ)- «Ծառուկյան» դաշինքն այս ընտրատարածքում ստացել է 23 264 քվե:

«Մաքս» կոնցեռն Խաչիկ Մանուկյան -5686 ձայն

ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյան – 5325 ձայն

Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8-ը ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքը ստացել է 38 713 ձայն:

Հրանտ Մադաթյան – 11971

Վազգեն Պողոսյան – 8151

Լոռու մարզում (թիվ 9 ընտրատարածք) դաշինքը ստացել է 25 540 քվե:

Վանիկ Ասատրյան- 8147

«Եվրասիա» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյան – 2507

Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում ընդհանուր առմամբ ստացվել է 61 267 ձայն. ռեյտինգայիններից ամենաշատը քվե է ստացել «Մետրոպոլ» Դավիթ Մանուկյանին (20 761 ձայն), ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանին (5861):

Թիվ 11 ընտրատարածք (Շիրակի մարզ)- 42 782 քվե

Շիրակի մարզի Մ.Նալբանդյանի անվան համալսարանի պրոֆեսոր Վարդեւան Գրիգորյան – 13 990 քվե

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան – 12 452 քվե

Թիվ 12 ընտրատարածք (Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր) – 31 395 ձայն

ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյան – 8168

Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյան – 4696

Թիվ 13 ընտրատարածք (Տավուշի մարզ) – 16 932 ձայն

Վարուժան Բաբաջանյան- 5016

Արմեն Խառատյան – 4500

Այսպիսով, ընտրատարածքներն ըստ ստացած քվեների մեծության դասավորվում են հետեւյալ կերպ.

թիվ 10 ընտրատարածք – 61 267 -1 մանդատ + 1 մանդատ

թիվ 5 ընտրատարածք – 53 632 -1 մանդատ + 1 մանդատ

թիվ 11 ընտրատարածք – 42 782- 1 մանդատ + 1 մանդատ

թիվ 8 ընտրատարածք – 38 713 – 1 մանդատ

թիվ 12 ընտրատարածք – 31 395 – 1 մանդատ

թիվ 6 ընտրատարածք – 31 201- 1 մանդատ

թիվ 2 ընտրատարածք -29 032- 1 մանդատ

թիվ 4 ընտրատարածք – 27 289 -1 մանդատ

թիվ 9 ընտրատարածք – 25 540 – 1 մանդատ

թիվ 3 ընտրատարածք – 25 199 – 1 մանդատ

թիվ 7 ընտրատարածք – 23 264 – 1 մանդատ

թիվ 1 ընտրատարածք -22 646 – 1 մանդատ

թիվ 13 ընտրատարածք – 16 932

Ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան են անցնում.

«Մետրոպոլ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Մանուկյան
ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյան
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյան
Շիրակի մարզի Մ.Նալբանդյանի անվան համալսարանի պրոֆեսոր Վարդեւան Գրիգորյան
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Հրանտ Մադաթյան
ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյան
ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյան
ԱԺ գործող պատգամավոր Վահան Կարապետյան
«Միլլար» ՍՊԸ տնօրեն Նապոլեոն Ազիզյան
Վանիկ Ասատրյան- 8147
ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյան
«Մաքս» կոնցեռն Խաչիկ Մանուկյան
«Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի տնօրեն Արթուր Մամոյան
Համամասնական ցուցակից խորհրդարան կանցնեն հետեւյալ պատգամավորի թեկնածուները.

ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյան
Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյան
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյան
ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյան
ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան
«Կենտրոն» ՀԸ «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն Իվետա Տոնոյան
«Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ միջազգ. հարաբերությունների գծով տնօրեն Արթուր Մանուկյան
ՀԱՊՀ Ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ Լուիզա Սարգսյան
Երևանի Հ. Պարոնյանի անվ. հ 59 հիմն. դպրոցի տնօրեն Սամվել Ադամյան
ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյան
ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյան
Ա. Մկրտչյանի անվան ՏԻՀ պրոֆեսոր Սերգեյ Բագրատյան
Մ.Հերացու անվ.ԵՊԲՀ ԹԸՍ ամբիոնի պրոֆեսոր Մարինա Մարգարյան
****************************************************************

Սյուզաննա Պողոսյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir