KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Լիլիթ Գալստյան: ԿԱՐԴԱԼՈՎ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Լիլիթ Գալստյան: ԿԱՐԴԱԼՈՎ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
405 0

Մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն էր ընձեռվել ստեղծել իր անկախ պետությունը, բայց մենք չարժևորեցինք անկախ պետության գոյության հիմնական իմաստը։

Այո՜, բայց նաև հենց ձեզ էր մեծագույն հնարավորություն տրվել այս բարդ ժամանակում ստանձնել համազգային համախմբողի և ճգնաժամային առաջնորդի դերը․ չարեցիք, չկարողացաք, չուզեցիք։

Մենք ենք մեր սեփական հաղթանակներ կերտողը և սեփական պարտությունների մեղավորը:
Այո՜, և դուք էլ ձեր մեղքի ծանր բաժինն ունեք մեր պարտությունների մեջ։

Նա դադարել է հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը:
Այո՜, շատերն են դադարել․․․ և մեր երազանքների փոշիացման բաժնեկից և պատասխանատու եք նաև դուք։

Պարտավոր էի անել ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումն ու բացասական հետևանքները։
Այո՜, և ինչո՞ւ չարեցիք․․․

Գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները:
Այո՜, որոշ, բայց ոչ բոլոր, և ինչո՞ւ էիք լռում այսքան ժամանակ՝ չբարձրաձայնելով մյուս խնդիրների մասին։

Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ։
Այո՜, և ինչո՞ւ չասել ողջ ճշմարտությունը․ ինչո՞ւ և ով՞ է մեղավոր, ի՞նչ անել։

Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ սպառնացող վտանգ։ Այո՜, եթե դառնում ես երկրի հակասահմանադրական ընթացքի և պետականության կորստի սոսկ դիտորդն ու վավերագիրը։

Անհրաժեշտ են գործողություններ, այլապես կհայտնվենք պատմության լուսանցքում:
Այո՜, ավելի քան ծանր են մեզ ուղղված սպառնալիքները։ Պետք է չկորցնել կազմակերպված ազգ լինելու վերջին հնարավորությունը։ Միասին հնարավոր է․․․

Իսկ իրականում՝ փախուստ և զրո պետական-ազգային պատասխանատվություն, թեև տեքստը լավն է․․․

հ․գ․ Նաև Սահմանադրական փոփոխությունների հիմնավորման դիվանագիտական պաս նիկոլին․․․
իսկ կարևորը ոչ թե թուղթն է, այլ քաղաքական կամքը, ազգային-պետական մտածողությունն ու երկիր կառուցելու տեսլականը․․․
թևակոխում ենք նոր՝ պատասխանատու և շրջադարձային փուլ․․․

Լիլիթ Գալստյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir