KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Իրանի ցամաքային զորքի հրամանատարը հայտարարել է:

Իրանի ցամաքային զորքի հրամանատարը հայտարարել է:

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
345 0

Իրանի ցամաքային զորքի հրամանատարը հայտարարել է, թե Իրանը պատերազմի ժամանակ չի պաշտպանել որեւէ կողմի: Այդ հայտարարությունը ֆորմալ առումով գուցե ճշմարտանման է, սակայն իրական քաղաքականության ռեժիմում մեղմ ասած այդպես չէ: Իրանը չի պաշտպանել Հայաստանին, դրանով իսկ պաշտպանել է Ադրբեջանին, եթե ընդհանրացված գնահատենք իրավիճակը: Կլինեն մարդիկ, որ կասեն, թե Իրանը պարտավոր չէր պաշտպանել Հայաստանին՝ Արցախին: Բայց ամբողջ հարցն այն է, որ Իրանը դա մեզ համար չէր անելու, այլ իր համար, այսինքն պաշտպանելու էր իրեն, որովհետեւ շատ լավ պատկերացնում էր, որ պատերազմողն Ադրբեջանը չէր, այլ Թուրքիան՝ ահաբեկիչներով հանդերձ: Բայց, ամբողջ հարցն էլ այն է, որ Իրանը անզոր է Թուրքիայի դեմ: Իրանը հայտարարում է, թե իր համար կարմիր գիծը Հայաստանի սահմանն է: Կարող եք չկասկածել, Սյունիքի վրա թուրքական հարձակման դեպքում Իրանը վարվելու է նույն կերպ, ինչ կերպ վարվել է Արցախի դեմ հարձակվելիս: Սա նախատինք չէ Իրանին, սա ընդամենը Իրանի այսօրվա «քաշային կատեգորիայի» արձանագրում է: Նպատակն այն չէ, որ նեղանանք կամ գժտվենք Իրանի հետ, այլ ընդամենը չունենանք ավելորդ պատրանքներ եւ պարզապես անենք առավելագույնը Իրանի հետ տնտեսական փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ:
Hakob Badalyan

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir