KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ինչ էր պլանավորել Սամվել Բաբայանը

Ինչ էր պլանավորել Սամվել Բաբայանը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
441 0

Հայաստանն անցնում է «հետադարձի կետը»
Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաստատել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը եւ դրա կապը ավելի վաղ տարածած այն տեղեկության հետ, որ փորձ է արվել Հայաստան ներկրել Իգլա զենիթահրթիռային զինատեսակ: ԱԱԾ հաղորդագրության համաձայն, այդ ներկրման մաքսանենգ փորձն իրականացնող անձինք հաստատել են, թե գործել են Սամվել Բաբայանի պատվերով:
ԱԱԾ-ն հայտարարում է, որ ներկայում փորձում են պարզել, թե ինչն է եղել այդ քայլի շարժառիթը:
Մինչ Իգլայի ներկրման փորձի բացահայտման, իսկ հետո Սամվել Բաբայանի ձերբակալման մասին ԱԱԾ հայտարարությունները, մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Հայաստանում ծրագրվել է Սասնա ծռեր-2 գործողություն, որի կազմակերպիչը, ըստ մամուլի, Սամվել Բաբայանն է:
Մամուլի այդ հրապարակումներին էլ հաջորդեցին ԱԱԾ հայտարարությունները, թեեւ ըստ դրանց դեռեւս պետք է պարզվի, թե ինչ է պլանավորվել: Դեռ պետք է ապացուցվի նաեւ, թե արդյոք Սամվել Բաբայանն ունեցել է որեւէ այդպիսի ծրագիր, եւ ընդհանրապես իրականությանը համապատասխանում է այն, որ նա կապ ունի Իգլայի ներկրմանը:
Այդ ամենով հանդերձ, վերջին օրերին Հայաստանում նախընտրական գործընթացների մթնոլորտը բավական թեժանում էր, դառնում զգայական, հնչում էին բավական կոշտ հայտարարություններ: Իրավիճակի, մթնոլորտի թեժացմանը նպաստեց նաեւ Հաց Բերող Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքը, որի համար հանրության մի զգալի մաս եւ նաեւ խորհրդարանի ընտրությանը մասնակից մի շարք ուժեր մեղադրեցին իշխանությանը:
Այդ ամենից տպավորություն էր, որ Հայաստանի նախընտրական զարգացումներում կուտակվում են լիցքեր, որոնք առաջացնում են անկանխատեսելի պայթյունի վտանգ կամ ռիսկ: Մյուս կողմից, իհարկե, հայաստանյան իրողությունների եւ ավանդույթների համակարգային տրամաբանությունը հուշում է, որ այդօրինակ ռիսկերը պրակտիկ կիրառում ունեն որպես իշխանության վերարտադրության գործում հանրային գիտակցության մանիպուլյացիայի միջոցներ, եւ հանրության համար մշտապես բաց է մնում հարցը իրական ռիսկի եւ իշխանական մանիպուլյացիայի միջեւ: Կասկած չկա, որ այդ հարցը հանրության համար խոշոր հաշվով բաց է մնալու նաեւ այս գործում, անկախ այս կամ այն զարգացումից:
Խորհրդարանի ներկայիս ընտրությունը Հայաստանում ներքաղաքական եւ իշխանական վճռորոշ փուլի մեկնարկ է, որը պետք է ավարտվի 2018 թվականի հանգուցալուծմամբ, երբ Հայաստանում այլեւս չի լինի նախագահի ուժեղ ինստիտուտ, եւ կլինի խորհրդարանական կառավարում: Փաստացի ձեւավորվում է Հայաստանի թե նոր իշխանություն, թե դրվում է համակարգային նոր հարաբերությունների ձեւավորման գործընթացի հիմք:
Այլ կերպ ասած, 2017-18 փուլը եւ այդ փուլում խորհրդարանի ընտրությունն այն կետն է, որից այն կողմ թերեւս հետադարձ այլեւս չի լինելու: Այլ կերպ ասած, Հայաստանն անցնում է «հետադարձի կետը», ինչը եւս վկայում է լարվածության բուռն հիմքերի եւ շարժառիթների մասին:
Այդ իրավիճակում իշխանությունը պետք է արձագանքեր օդում ակնհայտորեն կուտակվող լիցքերին, հակառակ պարագայում, ելնելով հայաստանյան իրողությունների տրամաբանությունից, այդ լիցքերը կարող էին անցնել «հետդարձի կետը», իսկ նոր հուլիս հաղթահարել իշխանությունը թերեւս չէր կարող:
Թեեւ, նոր «հուլիսների» առումով խնդիրն իհարկե վաղուց իշխանությունը կամ դրա հանդեպ վերաբերմունքը չէ, այլ պետությունը, որովհետեւ ընդհանրապես որեւէ փուլում եւ որեւէ առիթով նոր «հուլիս» թույլ տալն ու հետո հաղթահարելը կլինի պարզապես հայկական պետականության ուժից վեր:
Ինչ վերաբերում է Բաբայանի ձերբակալման բուն իրողությանն ու դրա արդեն քաղաքական ֆոնին, ապա Բաբայանի ձերբակալումը նախորդեց երկու ուշագրավ զարգացումների: Տասը օր առաջ Սերժ Սարգսյանը Մոսկվա այցի ընթացքում ստացավ ՌԴ նախագահի քարտ բլանշը անցումային շրջանի համար, երբ Պուտինը հայտարարեց, որ վստահ է, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը կհաղթահարի Սահմանադրության փոփոխության ոչ հեշտ անցումային փուլը:
Իսկ ձերբակալության հենց նախօրեին Սերժ Սարգսյանը գործնականում ստացավ նաեւ առաջիկա փուլի համար եվրոպական քարտ բլանշը՝ Երեւանում նախաստորագրվեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ընդ որում կարծես թե անսպասելի, քանի որ մինչ այդ որեւէ մեկը չէր հայտարարել, թե ծրագրվում է այդպիսի գործողություն առաջիկա օրերին:

Hakop Badalyan

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir