KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Ըստ Փաշինյանի, գերիների հարցում Ալիեւը «որոշ ուժերի համար խոսափող է դառնում»

Ըստ Փաշինյանի, գերիների հարցում Ալիեւը «որոշ ուժերի համար խոսափող է դառնում»

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
256 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի իշխանությունը գերիների հարցը դարձնում է քաղաքական շահարկման առարկա, այդ թվում՝ Հայաստանում ներքաղաքական ապարդյունություն հրահրելու, «որոշ ուժերի համար խոսափող եւ հարթակ դառնալու համար»։
Փաշինյանն այսօր Ազգային Ժողովում ասել է, որ «Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները՝ գերիների մասով»։

«Ուրախ եմ արձանագրել , որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ իրենց հայտարարության մեջ հստակ արձանագրել են գերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի անհրաժեշտությունը։
Մենք այս թեման բարձրացնում ենք միջազգային ատյաններում։ ՌԴ նախագահի հետ արձանագրել ենք, որ այս հարցի վերաբերյալ ունենք ընդհանուր պատկերացում:
Անիմաստ եւ անհեթեթ է այն բանավեճը, թե անձը դե յուրե ռազմագերի է, թե՝ ոչ, որովհետեւ եռակողմ հայտարարությունը վերաբերում է ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց։ Ցանկացած կատեգորիայի մարդ ենթակա է վերադարձի»,- ասել է վարչապետը։
Մեդիամաքս

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir