KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Էրիկ Մարգարյան: Հայաստանը ձեռնպահ է ռուս-ուկրաինական պատերազմում

Էրիկ Մարգարյան: Հայաստանը ձեռնպահ է ռուս-ուկրաինական պատերազմում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
344 0

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը երեկ հանդես է եկել Ժնևում 49-րդ նստաշրջանում Ուկրաինայում տիրող իրավիճակի հրատապ քննարկում անցկացնելու օգտին։ Խորհրդի 47 անդամներից կողմ են քվեարկել 29-ը, 5-ը՝ դեմ, 13-ը՝ ձեռնպահ։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան։ Նշենք, որ Հայաստանը, որը ևս Մարդու իրավունքների խորհրդի անդամ է, ձեռնպահ է քվեարկել։ Ձեռնպահ են եղել նաև Ուզբեկստանը, Ղազախստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները։

Ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանն առաջին անգամ չէ, որ չեզոքության դիրքերից է հանդես գալիս, փորձում չսրել իրավիճակը, կողմերին հանդարտության և խաղաղության կոչեր է անում։ Ընդ որում, այս դիրքորոշումն արժանանում է Ուկրաինայի պաշտոնական շրջանակների և հասարակական գործիչների բուռն հավանությանը, նաև նյարդայնացնում է ռազմավարական դաշնակից Ռուսաստանին։

Երեկ երեկոյան տեղեկություն տարածվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։ Ո՛չ Կրեմլը, ո՛չ ՀՀ կառավարության պաշտոնական կայքերը մանրամասներ չհայտնեցին, ընդամենը մեկ նախադասություն, թե քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Դժվար թե ուկրաինական ուղղությամբ այս պահին խառնված Վլադիմիր Պուտինը հապշտապ զբաղվեր հայ-ադրբեջանական խնդիրներով, հատկապես, որ պատերազմի այս օրերին լարվածության շոշափելի դեպքեր չեն գրանցվել։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանին նախազգուշացրել են ՀՀ իշխանությունների դիրքորոշումների անթույլատրելիության մեջ։ Նիկոլ Փաշինյանը երեկ նաև հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։

Փակ հանդիպումից հետո մամուլը տեղեկություններ տարածեց, թե պատգամավորներին խստորեն հրահանգվել է բերանները չբացել ռուս-ուկրաինական հակամարտության թեմայով, քաղաքական հայտարարություններից զերծ մնալ։ Ուստի, այս օրերին դժվար է տեսնել որևէ ՔՊ-ականի հարցազրույց տալուց կամ տեսակետ հայտնելուց։ Թերևս, միակ բացառությունը Հովիկ Աղազարյանն է, որին զսպելը, ըստ իշխող ուժի, անհնար է։

Էրիկ Մարգարյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir