KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Էրդողանը մեկնում է Բաքու. Ադրբեջանն ընդդեմ Մոսկվայի՞

Էրդողանը մեկնում է Բաքու. Ադրբեջանն ընդդեմ Մոսկվայի՞

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
381 0

Թուրքիայի նախագահ Էրդողանը փետրվարի 25-ին կմեկնի Բաքու, որտեղ կմասնակցի Ադրբեջանի հետ ռազմավարական գործակցության բարձրագույն խորհրդի նիստին: Էրդողանի այցն անշուշտ առավել մեծ ուշադրության է արժանի ներկայումս սիրիական Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում, որտեղ գրեթե ուղիղ բախման մեջ են Ռուսաստանն ու Թուրքիան: Այդ երկու «ոխերիմ բարեկամները» փորձում են պայմանավորվել հերթական անգամ, բայց ռեգիոնալ մի շարք իրողություններ այս անգամ բավականին բարդացնում են այդ հանգամանքը:

Էրդողանը փետրվարի 25-ին կմեկնի Բաքու Ռուսաստանի հետ Իդլիբի հարցում պայմանավորվա՞ծ, թե՞ ոչ: Ռուս-թուրքական պատվիրակությունները փորձում են բանակցել արդեն տևական ժամանակ, բայց ապարդյուն: Կողմերը հայտարարել են, որ պայմանավորվածություններ չլինելու դեպքում ի վերջո հարցը ստիպված կլինեն քննարկել Պուտինն ու Էրդողանը: Մինչ այդ Էրդողանը հայտարարել է, թե մինչև փետրվարի վերջ Իդլիբում սիրիական բանակի չնահանջելու պարագայում Թուրքիան կանի այն, ինչ պետք է անի: Խոսքը անկասկած ռազմական պատասխան գործողության մասին է: Այդ ընթացքում, ինչպես հայտնի է, Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Ակնառու է, որ Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակում, որը ընդհանրապես մերձավորարևելյան ռեգիոնի իրադրության նոր հանգամանքների ազդեցությունն է, իր առանցքային դերն է ունենալու նաև հայկական հարցը՝ թուրքական պետության «անբաժան» ուղեկիցը: Չի բացառվում, որ Թուրքիան այստեղ կասկածներ ունի նաև այդ հարցում Ռուսաստանի առնչության կապակցությամբ: Ահա այդ առումով էլ հատկանշական է փետրվարի 25-ին Էրդողանի այցն Ադրբեջան: Արդյոք Անկարան կփորձի՞ իր հերթին խաղի մեջ մտցնել կամ աշխուժացնել ադրբեջանական խաղաքարտը՝ Մոսկվայի վրա ճնշում բանեցնելու համար: Դրանով է նաև հարցը դառնում էական, թե ռուսների հետ արդեն պայմանավորվա՞ծ կայցելի Էրդողանը Բաքու, թե՞ ոչ:

Եվ միևնույն ժամանակ, իհարկե, պակաս կարևոր չէ նաև այն, թե պայմանավորված լինելու դեպքում հատկապես ինչպիսի՞ պայմանավորվածության մասին կարող է լինել խոսքը: Բոլոր դեպքերում Էդողանի այցը հայկական կողմից պահանջում է համակողմանի աչալրջություն:
Արամ Ամատունի

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir