KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Զինված ուժերը քաղաքական հարցերում չեզոք են լինելու

Զինված ուժերը քաղաքական հարցերում չեզոք են լինելու

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
313 0

Այսօր տարածվել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղերձը, որում ասված է.
«44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։

Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։

ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրելիս ասել է, որ ժամանակները չափազանց ծանր են եւ խնդիրներն ավելի քան լուրջ:
«Խնդիր մեկ՝ պաշտպանել բանակը, պաշտպանել Զինված ուժերը եւ խնդիր երկու՝ այնպես անել, որ Զինված ուժերում տեղի ունենան անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կուժեղացնեն առաջին հերթին Զինված ուժերը, Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանվածության մակարդակը եւ իհարկե, մեր բոլորի վստահությունը Զինված ուժերի ու մեր անվտանգային համակարգի նկատմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ պետք է սրբորեն պահպանել Զինված ուժերի ապաքաղաքական լինելու սկզբունքը:

«Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան ընդհանրապես, այլ բան, որ կան խնդիրներ, հարցեր, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը կառավարությունը պետք է ապահովի, մենք բոլորս պետք է ապահովենք, հատկապես այս իրավիճակում:

Զինված ուժերը, որնքան էլ մի քիչ տարօրինակ հնչի, պետք է պաշտպանված զգան, բայց, մյուս կողմից էլ, պիտի չխուսափենք բարձրացված հարցերին պատասխանելուց, որովհետեւ դա պետք է առաջին հերթին մեզ: Որոշակի հետեւություններ, իհարկե, պետք է արվեն, բայց այդ հետեւությունները չպետք է լինեն այնպիսին, ինչի վերաբերյալ, ցավոք, իմ համոզմամբ, հաջողվել էր մեր Զինված ուժերի մի շարք հարգելի ներկայացուցիչների համոզել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir