KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մեզ հայերիս հավաստիացնում է

Երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մեզ հայերիս հավաստիացնում է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
322 0

Երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մեզ հայերիս հավաստիացնում է, որ Ֆրանսիան կխաղա իր դերը, անկասկած ոգեւորում է բոլորիս: Ամբողջ հարցն այն է, թե որքան ազդեցիկ կարող է լինել Ֆրանսիայի դերը ներկայումս: Մեզ համար իհարկե շատ կարեւոր է, որ այն անկախ ազդեցության աստիճանից՝ լինի միշտ: Ֆրանսիան մեր իսկապես ջերմ բարեկամն է: Բայց այս պահին անշուշտ մեր պետության առանցքային հարցը այն է, որ իրենց դերային հնարավորությունը մեր շահերի տրամաբանության մեջ իրացնեն երկու մայրաքաղաք՝ Վաշինգտոն եւ Մոսկվա: Այդ գործում իհարկե կարող է օգնել Ֆրանսիան էլ: Սա ամենեւին չի նշանակում, որ մենք չենք ապավինում մեր ուժին: Քննարկումից դուրս է, որ մենք մեր անվտանգության հարցում պետք է ապավինենք բացառապես մեր ուժին: Բայց անմտություն է կարծել, թե որեւէ երկրի ուժի բաղադրիչների մեջ չկա նաեւ շահընկերային, գործընկերային եւ դաշնակցային շրջանակը: Այստեղ փոխկապակցվածություն է՝ մենք մեր բանակով, մեր ինքնուրույն ուժով, այդ ուժի հաստատունությամբ եւ ամրությամբ լուծում ենք մեր հարցերն ու մեր երաշխիքն ենք ձեւավորում շահընկերային շրջանակ ապահովելու գործում, եւ ապահովելով այդ գործի արդյունավետությունը, ավելի ենք բարձրացնում մեր ուժը եւ ամրացնում մեր ձեռքբերումները: Սա է պետական եւ միջազգային հարաբերությունների մեխանիկան անգամ գերտերությունների համար:
Hakop Badalyan

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir