KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Հայաստան և Ֆրանսիա

Հակոբ Բադալյան: Հայաստան և Ֆրանսիա

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
269 0

Դեռեւս Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթի հայտնի հարցազրույցից հետո, որ նա տվել էր Ազատություն ռադիոկայանին՝ իր պաշտոնավարման ավարտին մոտ, արտահայտեցի հետեւյալ կարծիքը.

որեւէ երկրի հետ հարաբերության առումով պատրանքային օրակարգերի, չափազանցված, չհիմնավորված սպասումների սնուցմամբ կարող են շահագրգռված լինել միայն նրանք, որոնք շահագռգրված են Հայաստանի եւ տվյալ երկրի առողջ փոխհարաբերության հեռանկարն «օրորոցում խեղդելու» հարցում:

Լաքոթի այդ հարցազրույցը սեղանատննային աղմուկ էր բարձրացրել այն արտահայտության բերումով, որում նա պատասխանելով հարցին նշել էր, թե Ֆրանսիան կդիտարկի պաշտպանական ոլորտում Հայաստանի դիմումը: Նա տվել է շատ պարզ դիվանագիտական պատասխան, որ, եթե Երեւանը դիմի, մենք էլ բնականաբար կդիտարկենք:

Իսկ ո՞վ չի դիտարկի Հայաստանի կամ որեւէ մեկի այդպիսի դիմում, եթե թշնամի չէ այդ մեկի հետ:

Այո, Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերության պատմա-քաղաքական հետագիծն առանձնահատուկ է, այդ թվում նաեւ հասարակական-մշակութային գործոնի էական ազդեցությամբ: Եվ դա շատ թանկ ու ջերմ ռեսուրս է, որի զարգացման ուղղությամբ պետք է աշխատել եւ գործադրել շատ ջանք:

Բայց, հենց այդ ջանքի արդյունավետությունը պահանջում է ռացիոնալություն, պատրանքազերծություն, չափազանցված սպասումներից ապահովագրում: Որովհետեւ չափազանցվածությունը բերում է իռացիոնալ «սեպերի», որոնք առաջացնում են ավելորդ խնդիրներ, սկսում են «բումերանգի» ազդեցություն ունենալ հանրային տրամադրությունների վրա, դրանով էլ ստեղծում են «հակընդդեմ» քաղաքական միավորների գործունեության «խոպան» դաշտ:

Ավելին, Լաքոթի վերը հիշատակածս հարցազրույցը իր մնացյալ բովանդակությամբ գործնականում հենց այդ ռացիոնալության մասին էր, որտեղ նա դիվանագիտորեն թերեւս առավելագույնս պարզ լեզվով փորձում էր բացատրել ընթերցողին, ունկընդրին, որ Ֆրանսիան գործում է ռացիոնալ եւ պետք չէ այդ առնչությամբ ասել բաժակաճառեր, որոնց պարունակությունը մի մոտ, թե հեռու օր նույն բաժակաճառ ասողները ըստ կոնյուկտուրայի շուռ կտան ֆրանսիական քաղաքականության վրա:

Ու որպեսզի չգա այդ օրը, Երեւանն էլ, Փարիզն էլ, ու նաեւ Ֆրանսիայի հայկական սփյուռքը՝ որը ունի բավականին արժեքավոր պատմություն եւ փորձ, շատ ջանք պետք է գործադրեն հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունը նաեւ առանձնահատուկ ռացիոնալությամբ օժտելու ու պահպանելու համար:

Դեռեւս Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթի հայտնի հարցազրույցից հետո, որ նա տվել էր Ազատություն ռադիոկայանին՝ իր պաշտոնավարման ավարտին մոտ, արտահայտեցի հետեւյալ կարծիքը.

որեւէ երկրի հետ հարաբերության առումով պատրանքային օրակարգերի, չափազանցված, չհիմնավորված սպասումների սնուցմամբ կարող են շահագրգռված լինել միայն նրանք, որոնք շահագռգրված են Հայաստանի եւ տվյալ երկրի առողջ փոխհարաբերության հեռանկարն «օրորոցում խեղդելու» հարցում:

Լաքոթի այդ հարցազրույցը սեղանատննային աղմուկ էր բարձրացրել այն արտահայտության բերումով, որում նա պատասխանելով հարցին նշել էր, թե Ֆրանսիան կդիտարկի պաշտպանական ոլորտում Հայաստանի դիմումը: Նա տվել է շատ պարզ դիվանագիտական պատասխան, որ, եթե Երեւանը դիմի, մենք էլ բնականաբար կդիտարկենք:

Իսկ ո՞վ չի դիտարկի Հայաստանի կամ որեւէ մեկի այդպիսի դիմում, եթե թշնամի չէ այդ մեկի հետ:

Այո, Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերության պատմա-քաղաքական հետագիծն առանձնահատուկ է, այդ թվում նաեւ հասարակական-մշակութային գործոնի էական ազդեցությամբ: Եվ դա շատ թանկ ու ջերմ ռեսուրս է, որի զարգացման ուղղությամբ պետք է աշխատել եւ գործադրել շատ ջանք:

Բայց, հենց այդ ջանքի արդյունավետությունը պահանջում է ռացիոնալություն, պատրանքազերծություն, չափազանցված սպասումներից ապահովագրում: Որովհետեւ չափազանցվածությունը բերում է իռացիոնալ «սեպերի», որոնք առաջացնում են ավելորդ խնդիրներ, սկսում են «բումերանգի» ազդեցություն ունենալ հանրային տրամադրությունների վրա, դրանով էլ ստեղծում են «հակընդդեմ» քաղաքական միավորների գործունեության «խոպան» դաշտ:

Ավելին, Լաքոթի վերը հիշատակածս հարցազրույցը իր մնացյալ բովանդակությամբ գործնականում հենց այդ ռացիոնալության մասին էր, որտեղ նա դիվանագիտորեն թերեւս առավելագույնս պարզ լեզվով փորձում էր բացատրել ընթերցողին, ունկընդրին, որ Ֆրանսիան գործում է ռացիոնալ եւ պետք չէ այդ առնչությամբ ասել բաժակաճառեր, որոնց պարունակությունը մի մոտ, թե հեռու օր նույն բաժակաճառ ասողները ըստ կոնյուկտուրայի շուռ կտան ֆրանսիական քաղաքականության վրա:

Ու որպեսզի չգա այդ օրը, Երեւանն էլ, Փարիզն էլ, ու նաեւ Ֆրանսիայի հայկական սփյուռքը՝ որը ունի բավականին արժեքավոր պատմություն եւ փորձ, շատ ջանք պետք է գործադրեն հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունը

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir