KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Դավիթ Բաբայանը: մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում. սա մեզ համար կարմիր գիծ է

Դավիթ Բաբայանը: մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում. սա մեզ համար կարմիր գիծ է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 7 dk okuma süresi
409 0

հարցերին պատասխանել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի ՊՆ-ն առաջարկներ է ներկայացրել դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված, և դրանք ընդունելի են հայկական կողմի համար: Մասնագետները նշում են, որ խնդիրը միայն քարտեզները չեն, կարևոր է նաև այն, որ Ադրբեջանը փորձում է այս գործընթացը կապել Արցախի հարցի հետ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս երկուսը իրար հետ որևէ կերպ չկապվեն: Կա՞ մտավախություն այս առումով:

Շատ պարզ է, որ Ադրբեջանի գերնպատակներից մեկն այն է, որ Հայաստանն ինքը ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս: Մյուս գերնպատակն այն է, որ արցախահայությունը վերանայի իր դիրքորոշումը և դառնա Ադրբեջանի մաս: Բնական է, որ և առաջինը, և երկրորդը չի կարող տեղի ունենալ առհասարակ: Ես չեմ պատկերացնում, որ որևէ հայ գնա այդ քայլին և ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս, թե Արցախում, թե Հայաստանում: Իհարկե, Արցախի համար ավանդական կարևոր խնդիրներն են Արցախի ճանաչում, երկկողմ հարաբերությունների զարգացում, հակամարտության կարգավորում, մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանում: Բայց դրանից բացի, մենք հաստատակամ ենք և մեզ համար, մեր արտաքին քաղաքական օրակարգում, պետականաշինության գործընթացում կա մի շատ կարևոր հարց՝ մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում: Սա կարմիր գիծ է և առաջնային է մեր տարածքների դեօկուպացիան, այն տարածքների, որտեղ ձևավորվել է Արցախի Հանրապետությունը, գոյատևել է, զարգացել է: մենք դա համարում ենք մերը՝ անկախ ամեն ինչից:

Ձեր կարծիքով այս մեկօրյա պատերազմի նպատակը ո՞րն էր, դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցն օրակարգ բերելը և պարտադրե՞լը: Ի վերջո, ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը:

Ես այդ առաջարկներին ծանոթ չեմ, բայց ասեմ, որ այն, ինչ Ադրբեջանը փորձեց իրականացրել, ուղղված է հայոց պետականության դեմ և Ռուսաստանի անվտանգության դեմ: Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ որոշ շրջանակներ մոռանալով ստեղծված իրավիճակի մասին, ոմանք նույնիսկ Ադրբեջանը չհամարելով թշնամի, սկսել են ինչ-որ հակառուսական քայլեր ձեռնարկել, ինչը սխալ է: Մենք այն վիճակում չենք և ընդհանրապես, կարծում եմ, որ եթե մենք ունենք հնարավորություն եղբայրական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, որտեղ ամենամեծ հայկական Սփյուռքն է ապրում, այլ երկրների հետ լավ հարաբերություններ պահպանենք, ինչո՞ւ պետք է վատացնենք այդ հարաբերությունները: Սա կամ չհասկանալու հետևանք է կամ այլ շահեր հետապնդելու: Ռուսաստանը, ըստ էության, մեր գոյության երաշխավորն է: Ես չեմ ասում, որ մենք կարևոր չենք, մենք նշանակություն չունենք: Իհարկե ոչ: Բազմիցս ասել ենք, որ Արցախից կախված է տարածաշրջանի ապագան: Բայց եթե մենք ունենք հնարավորություն լավացնել մեր հարաբերությունները, ինչո՞ւ վատացնենք, ինչու մեր եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի հետ ուղղված է ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի դե՞մ: Ինչու մենք պետք է մտնենք այդ աննորմալ հոսանքների մեջ, եթե կարող ենք մեզ համար շահեկան քայլեր անել, լավ հարաբերություններ պահպանել և ԱՄՆ-ի, և Ֆրանսիայի, և Ռուսաստանի հետ:

Իսկ ովքե՞ր են այդ հակառուսական տրամադրությունները տարածում:

Այդ մարդկանց ես կբաժանեի երկու խմբի. Կամ չեն հասկանում, զգացմունքային են, պրոֆեսիոնալ չեն, կամ հատուկ են անում: Իսկ հատուկ անելն ուղղված է հայոց պետականության հայ ժողովրդի ապագայի դեմ, Արցախի դեմ: Ես չեմ ուզում խորանալ, սա է ռեալ իրավիճակը: Մենք չպետք է դառնանք խաղալիք թշնամու ձեռքում, որ մեզ գնդակի պես հարվածեն այս ու այն կողմ:

Դուք ինչ կարծիք ունեք խաղաղության պայմանագրի վերաբերյալ: Դա որքանով է կարևոր այս պահին, որքանով կարող է որոշակի մեղմացնել իրավիճակը տարածաշրջանում:

Եթե ցանկացած նորմալ մարդու հարցնես՝ խաղաղություն ես ուզո՞ւմ, թե՞ պատերազմ, կպատասխանի խաղաղություն: Իհարկե, բոլորս էլ ուզում ենք խաղաղություն: Հարցը այստեղ այն է, թե ի՞նչ գնով է այդ խաղաղությունը: Սա է ամենակարևորը: Եթե խաղաղություն են խոստանում այնպիսի գնով, որ հետագայում մեր վիճակը չափազանց խոցելի է դառնալու, կամ թշնամին ստանալու է էլ ավելի մեծ հնարավորություններ մեզ վրա ազդելու, սա խաղաղություն չէ, դա ինչ-որ տեղ զինադադարի պես բան է: Իսկ խաղաղություն լինում է այն ժամանակ, երբ լինում է հստակ ռազմաքաղաքական հավասարակշռվածություն: Սա աքսիոմ է: Այսինքն և քո ներքին ներուժն օգտագործելով, իսկ մեր պարագայում միայն ներքին ներուժով չի ստացվելու, պետք է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, որովհետև մենք ի վիճակի չենք Թուրքիային և Ադրբեջանին դիմակայել: Թուրքիայի նախագահը արդեն ցույց է տալիս պանթուրքիստական քարտեզը, որտե՞ղ է էդտեղ Հայաստանը, չկա: Եթե նրանք դա են ուզում, դա մի բան է, եթե պատրաստ են իսկապես նորմալ հարաբերություններ զարգացնել, այսինքն ձեռք են քաշում Արցախից, դա լրիվ ուրիշ բան է: Բայց նրանք ձեռք չեն քաշում Արցախից: Գինն է այստեղ ամենակարևորը:

Վերջին շրջանում մի կողմից ԵԱՀԿ Մինսկի խումբն էր ակտիվացել, մյուս կողմից ՀՀ ԱԳ նախարարն էր ակտիվ հանդիպումներ ունենում Ֆրանսիայում, և հանկարծ ունեք այսպիսի իրավիճակ: Արդյոք սա ուղղված էր հենց Մինսկի խմբի գործունեությունը ստվերելուն:

Դժվար թե սա ուղղված լինի Մինսկի խմբի եռանախագահության աշխատանքին: Այստեղ կա աշխարհաքաղաքական միտում, շատ խորը և շատ պարզ հասկացողների համար: Այս ամենին դիմակայելու բոլոր հնարավորությունները կան, ուղղակի հարցն այն է, որ կարելի է դրանք օգտագործել: Իսկ դա օգտագործել միայն կարելի է, եթե հասկանում ես իրավիճակը և եթե հայրենասեր ես:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir