Գարիկ Քերյան: Չորրորդ Հանրապետության մասին խոսելը դեռ վաղ է
Հայաստանի Առաջին հանրապետությունը ծնվեց ռուսական կայսրության փլուզման, Երկրորդ՝ Խորհրդային հանրապետությունը ստեղծվեց տարածաշրջանի խորհրդայնացման, իսկ Երրորդ հանրապետությունը Խորհրդային պետության ինքնափլուզման հետևանքով: Չորրորդի մասին դեռ վաղ է խոսել: Երրորդ Հանրապետության ծնունդը կապված էր նաև Ղարաբաղյան շարժման հետ և հետագա բոլոր, թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական գործընթացները մեծամասամբ պայմանավորված էին դրանով: Եվ ընտրությունների և իշխանափոխությունների և կուսակցական/կլանային հիմնական փոխհարաբերություններն ու բախումները ղարաբաղյան թեմայով էին համեմվում: Այդ գործոնը առկա էր նաև 2018 թ.-ին, չնայած որ նոր իշխանության եկող քաղաքական ուժը հանձինս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության բարձրացրել էր շատ գրավիչ և ժողովրդահաճո հակակոռուպցիոն պայքարի դրոշը: Ժողովուրդն էլ Միշտ սպասել և կրել է իր բաժին զրկանքները սպասելով, որ մի օր էլ հակամարտությունը կլուծվի և «քաղաքական վերնախավը» վերջապես կլծվի պետականաշինության գործին: Բայց եղավ այն ինչ որ եղավ: Հակված չեմ իրադարձությունները պատմելու: Սակայն խիստ վնասակար եմ համարում ներկա պահին, երբ արդեն կործանված է Արցախը և, երբ հանրությունը շատ կարճ ժամանակ անց գնալու է ընտրությունների, հիմա էլ զարգացման ծրագրային/նախընտրական պլատֆորմերին ծանոթանալու և համեմատելու, գործող իշխանության հաշվետվությունը լսելու փոխարեն կրկին ականատես է ղարաբաղյան պատմությունների, մեղադրանքների, նախկին/ներկա գործիչների «մերկացումների» և կոմպրոմատների բացահայտման հետ: Դրան գումարված եկեղեցու շուրջը բորբոքվող այս իրավիճակը: Այժմ կա նաև մի շատ ցավալի իրողություն, որը ժողովրդի մեծ մասի համար արդեն լրիվ հասկանալի է: Իշխանության համար պայքարը Հայաստանում ուղեկցվել է նաև մի թաքուն, բայց շատ կարևոր հրամայականով: Պայքար սեփականության բաժանման և վերաբաժանման համար: Ահա մեր բոլոր անհաջողությունների և ձախողումների հիմնական պատճառը: Իսկ պետականաշինությունը միշտ էլ ստորադասվել է այս կուլիսային կենաց ու մահու պայքարին : Իսկ հետևանքն արդեն երևում է: Մարդիկ իրենց դուրս են դնում քաղաքական գործընթացներից, գերակա է դառնում պասիվությունը և աբսենտիզմը/ատելությունն ու մերժողականությունը, հանդիսատեսի կարգավիճակը:
Share this content:



Yorum gönder