KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Բենիամին Պողոսյան: Եթե նախկին նախագահները մասնակցեին միջոցառմանը, դա կընկալվեր աջակցություն վարչապետին, ոչ թե ճիշտ քայլ․

Բենիամին Պողոսյան: Եթե նախկին նախագահները մասնակցեին միջոցառմանը, դա կընկալվեր աջակցություն վարչապետին, ոչ թե ճիշտ քայլ․

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
377 0

«Քանի որ անկախության միջոցառումն ինքնին քաղաքականացվեց, նաև ներկայացվեց սխալ, քանի որ ներկայացվածն ու բուն միջոցառումը տարբեր բաներ էին։ Եթե ի սկզբանե ճիշտ կոմունիկացիա կառուցվեր, որ ոչ մի գունագեղ միջոցառում չէր լինելու, կրքերը չէին լարվի, իհարկե, այնպես չէ, որ դրանից հետո նախկին նախագահները կմասնակցեին, սակայն հասարակության պառակտման առիթ էլ չէր լինի»,- Yerevanlur-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ երեք նախկին նախագահների՝ Անկախության տոնին չմասնակցելու որոշմանը։

Քաղաքագետի խոսքով՝ խնդիրը սխալ կոմունիկացիայի մեջ է․ «Վարչապետն օրեր առաջ ուղղեց իր սխալը՝ գունագեղ միջոցառման կազմակերպման առումով, բայց միջոցառումն արդեն տեղափոխվել էր էմոցիաների դաշտ։ Ես ճիշտ կհամարեի զինվորական շքերթ անցկացնել, ոչ թե գունագեղ կամ անգույն միջոցառում։ Երբ ցույցեր, բերման ենթարկվածներ եղան, չգիտեմ՝ նախագահների մասնակցությունը ճիշտ, թե սխալ կլիներ։ Իմ գնահատմամբ՝ պետք է ռազմական շքերթ կազմակերպվեր, որպեսզի հարևաններին ու միջազգային հանրությանը ուղերձ հղվեր, որ Հայաստանը պարտված է, բայց ջախջախված չէ»։

Ըստ նրա՝ իրականությունն այն է, որ պետությունն ու ինքիշխանությունը դժվար է տարանջատել, որովհետև ովքեր Հայաստանում իշխանության են, իրենց նաև նույնացնում են պետության հետ և դա, ցավոք սրտի, այդպես է եղել սկսած 1991 թվականից։

«Խնդիրը թե՛ իշխանության, թե՛ իշխանությունից դուրս քաղաքական շրջանակների մեջ է։ Եթե կարողանանք հստակ տարանջատում մտցնել, բնականաբար նախագահների մասնակցությունը ճիշտ կլիներ, որովհետև նրանք կմասնակցեին պետական միջոցառմանը, սակայն երբ պետությունն ու իշխանությունը նույնացվում է և նույնացվել է բոլոր իշխանությունների կողմից, այդ համատեքստում միջոցառմանը մասնակցելն ընկալվում է որպես գործող իշխանության հետ նույնացում կամ դրանով որոշակի աջակցություն իշխանությանը և իրենց գործողություններին»։

Հասարակությունը, ըստ զրուցակցի, չի ընկալում, որ տվյալ միջոցառումը պետական է, ոչ իշխանական․«Հասարակությունը այնպես կհամարեր, որ ովքեր մասնակցել էին միջոցառմանը թեկուզ անուղղակի, բայց աջակցում են իշխանություններին։ 1991 թվականից սկսած՝ չկա պետության և իշխանության հստակ տարանջատում։ Վստահ եմ, որ եթե երեք նախագահները մասնակցեին, շատերի կողմից դա ոչ թե ճիշտ քայլ կընկալվեր, որ մարդիկ հարգում են պետությունը, ոչ թե իշխանությունը, այլ կընկալվեր վարչապետին աջակցություն։ Հիմա կա այդ նույնականացումը, հետևաբար ցանկացած միջոցառման մասնակցություն ընկալվում է որպես իշխանության աջակցության ցուցաբերում, ոչ թե մասնակցություն պետական միջոցառմանը»։

Մարիամ Ասատրյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir