KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Բենիամին Պողոսյանի: Լավրովի այցի նպատակը տարածաշրջանի ապաշրջափակման հարցի քննարկումն է

Բենիամին Պողոսյանի: Լավրովի այցի նպատակը տարածաշրջանի ապաշրջափակման հարցի քննարկումն է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
348 0

ուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Երևանում է:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ։

Հարցին, թե ինչո՞վ եք պայմանավորում Լավրովի այցը, և ի՞նչ կարող ենք սպասել դրանից քաղաքագետը պատասխանել է․ «Այցն առաջին հերթին պայմանավորված է այն դադարով, որ կար հունվարի 11-ին ստորագրված երկրորդ համատեղ հայտարարության գործում: Այդ հայտարարությամբ ստեղծվեց համատեղ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների մակարդակով, փորձագիտական խմբեր և ենթադրվում էր, որ մինչև մարտի 1-ը կմշակվեին ու կներկայացվեին ճանապարհային քարտեզներ՝ տարածաշրջանի ապաշրջափակման, ճանապարհների բացման վերաբերյալ: Բայց, քանի որ մինչ օրս ճանապարհային որևէ քարտեզ չի ներկայացվել և Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանի ապաշրջափակմամբ, կարծում եմ՝ Լավրովը Հայաստան է եկել և մի քանի օրից էլ կմեկնի Բաքու, որ քննարկեն այն խոչընդոտները, որոնք ծագել են այդ աշխատանքների ընթացքում և փորձեն գործընթացն առաջ մղել: Հասկանալի է, որ մինչև Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը էական առաջընթաց չի լինելու, բայց կարծում եմ Լավրովը քննարկելու է, թե ինչպես է հնարավոր ակտիվացնել այդ գործընթացը հունիսի 20-ից հետո: Հետևաբար, Լավրովի այցի հիմնական նպատակը տարածաշրջանի ապաշրջափակման հարցի քննարկումն է»։

Հարցին, թե ինչո՞ւ է ԵԱՀԿ ՄԽ-ը նույնիսկ պատերազմից հետո շարունակում իր հայտարարություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնել` Բենիամին Պողոսյանը պատասխանել է․ «Գիտեք, մենք պետք է ուրախ լինենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ընդհանրապես, հայտարարություններ է ընդունում ու այդտեղ ոչ միայն ռազմագերիների մասին է խոսում, այլ նաև դրանցում խոսում է հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին։ Ընդ որում, խոսքը ոչ միայն վերջին հայտարարությանն է վերաբերում, այլ նաև ապրիլի 13-ի հայտարարությանը, որտեղ նշում են, որ հակամարտությունը կարիք ունի համապարփակ կարգավորման, որ դրա համար անհրաժեշտ է սկսել կամ վերսկսել քաղաքական բարձր մակարդակի հանդիպումներ և այդ կարգավորումը պետք է հեմնվի այն տարրերի և սկզբունքների վրա, որոնք կողմերին վաղուց ներկայացվել էին։ Խոսքը 2007թ-ից շրջանառության մեջ դրված երեք սկբունքներն են՝ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից հրաժարում, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշում, ինչպես նաև կարգավորման վեց տարրերը։ Չնայած այդ տարրերի մի մասն, ինչպես ասում են, հիմա այլևս «ռելևանտ» չեն, բայց կան տարրեր, որոնք դեռևս «ռելևանտ» են՝ օրինակ Արցախի վերջնական կարգավիճակի որոշում՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Առնվազն այս հայտարարություններով ցույց է տրվում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կիսում Ադրբեջանի այն տեսակետը, որ հակամարտությունն այլևս կարգավորված է։ Այս առումով, մենք պետք է գոհ լինենք, որ նման հայտարարություններ կան ու գոնե համանախագահները չեն կարծում, որ ամեն ինչ ավարտված է։ Ինչ վերաբերում է կոնկրետ այդ հայտարարությանը, որում ասում են, որ հավասարության նշան են դնում ու եթե խոսքը վերաբերում է այն բանին, որ հայտարարության մեջ նշվում էր ականապատված քարտեզների վերաբերյալ տեղեկությունը, ապա բնականաբար պարզ է, որ դա Ադրբեջանի պահանջն է, որովհետև վերջին շրջանում Ադրբեջանն անընդհատ բողոքում է, որ մենք իրենց չենք հանձնում ականապատված տարածքների քարտեզները, որի պատճառով իրենք անընդհատ զոհեր են ունենում։ Այս իրավիճակում, այդքան էլ ճիշտ ու իրատեսական էլ չի լինի ակնկալել, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները միայն մեր հարցերի մասին խոսեն։ Ադրբեջանը հստակ հայտարարում է, որ ինքը ԵԱՀԿ ՄԽ-ի կարիքը չի տեսնում կամ առնվազն, ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում բանակցությունների անհրաժեշտություն տեսնում է միայն մեկ հարցի շուրջ՝ դա երկու երկրներին համակեցությանը պատրաստելն է։ Այս պայմաններում, եթե ՄԽ-ն միայն հայտարարություններ անի, որ եկեք Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններ սկսենք, ազատեք ռազմագերիներին և որևէ կերպ չանդրադառնա Ադրբեջանի խնդիրներին՝ մասնավորապես ականապատված տարածքների քարտեզներին, ապա Ադրբեջանի բողոքն էլ ավելի կմեծանա ու նա էլ ավելի շատ կպնդի, որ իր համար այդ հարցն արդեն լուծված է։ Ուստի չեմ կարծում, որ մենք այս պահին համանախագահների դժգոհելու պատճառ ունենք, եթե իհարկե իրենց վերցնում ենք, որպես մեկ ամբողջական կառույց։ Բացի դրանից՝ այստեղ նաև մեկ այլ կարևոր բան կա, որ չնայած տարիներ շարունակ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների շարունակական անկմանը, Արցախը դեռևս չի դառնում Ռուսաստան–Արևմուտք կամ Ռուսաստան-ԱՄՆ հակասության հերթական թատերաբեմ, ինչը մեր շահերից է բխում, որ մենք չդառանանք ծավալվող աշխարահաքաղաքական մրցակցության թատերաբեմ։ Եթե նման բան լինի, մենք դրանից ընդհանրապես չենք շահի»։

Սոնա Գիշյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir