KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
357 0

Պրն վարչապետ, հոկտեմբերի 20-ին անձնական նամակով դիմել եմ Ձեզ, որին, ցավոք, կամ արձագանքելու նպատակահարմարությունը չեք տեսել կամ թե այն ֆիլտրել են Ձեր անձնական փոստը վարող օգնականները:

1994 թվականին միջազգայնացնելով հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորումը, այն պատվիրակելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, այս 26 տարիների ընթացքում ոչ միայն հակամարտության կարգավորման որևէ արդյունք չենք արձանագրել, ոչ միայն չենք կանխարգելել պարբերական բնույթ ստացած փոխադարձ հրետակոծությունները, զինվորների և խաղաղ բնակչության զոհերը, ոչ միայն փոշիացրել ենք մեր ինքնիշխանության գրեթե բոլոր հնարավորությունները և շրջափակման պայմաններում օտարվել քաղաքակիրթ աշխարհի արժեհամակարգային զարգացումներից, այլև,- որպես հետևանք,- հայտնվել ենք արդեն մեկ ամիսը բոլորած և վերջնագիծը չերեվացող պատերազմի ճիրաններում:

Պրն վարչապետ, այսօր, երբ արդեն տեսանելի են նաև պատերազմի միջազգայնացման ռիսկերը, դրանց արդեն կանխատեսելի հետևանքները, Հայաստանի անժամկետ կամ լավագույն դեպքում՝ երկարաժամկետ պոլիգոնիզացիայի ենթարկվելու մարտահրավերները, կրկին անգամ հորդորում եմ հայ-ադրբեջանական ուղիղ, առանց միջնորդների բանակցություններ սկսելու օրակարգի ձևավորումը՝ ինձ թույլ տալով հրապարակել հոկտեմբերի 20-ին Ձեզ ուղարկված անձնական նամակս.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Պրն վարչապետ, պետք է դադարեցնել պատերազմը: Վայրկյան առաջ պատրաստ եմ մեկնել Բաքու՝ փորձելու հիմք դնել ուղիղ բանակցությունների մեկնարկին:

Գեորգի Վանյան,
գյուղ Ներքին Ծաղկավան, Տավուշի մարզ
055 40 14 59

20 հոկտեմբեր, 2020 թ.»

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir