KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Արփինե Հովհաննիսյանը` Ռիչարդ Միլսին. «Հուսով եմ, ամբողջությամբ փարատեցի դեսպանի մտահոգությունները»

Արփինե Հովհաննիսյանը` Ռիչարդ Միլսին. «Հուսով եմ, ամբողջությամբ փարատեցի դեսպանի մտահոգությունները»

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
413 0

«Ես չեմ կիսում դեսպանի գնահատականը, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն առաջընթաց չի ունեցել: Չեմ կարծում, որ արդարացված է չնկատելը, որ մի շարք կարևոր օրինագծեր, որոնք ընդունվել են Ազգային ժողովի կողմից՝ խորհրդարանական բոլոր ուժերի միաձայն քվեարկության արդյունքում, ըստ էության Հակակոռուպցիոն խորհրդում են քննարկվել, հանձնարարականները հնչել են հենց այդ խորհրդում և դրա գործունեության արդյունքում են ծնվել և իրողություն դարձել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն`անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի օրերս հնչեցրած քննադատություններին: «Սա վառ ապացուցում է, որ ՀՀ իշխանությունները քաղաքական կամք ունեն և Կառավարությունն այդ քաղաքական կամքը դրսևորում է: Ուղերձը հստակ է, և դրանք այն քայլերն են, որոնք մենք կատարում ենք: Չեմ կարծում, որ դրա վերաբերյալ պետք է մամուլի ասուլիս հրավիրվի և հատուկ ուղերձ հղվի: Եվ շատ մտահոգություններ, որոնք դեսպանն իր խոսքում բարձրաձայնել է, դրանց լուծումներն արդեն իրականություն են, այդ մասին մենք բարձրաձայնել ենք, քայլերն էլ՝ ձեռնարկել: Ընդ որում, հարկ եմ համարում նշել, որ մենք գնացել ենք հենց այն ճանապարհով, որ չսպասեն, մինչև մարդուն բռնեն կաշառք ստանալու պահին կամ լավություն անելիս»,- ասաց նախարարը`հավելելով, որ ապօրինի հարստացման քրեականացումը հենց այդ նպատակն է հետապնդում. «Եթե հայտարարագրերի վերլուծությունից հետո ակնհայտ է դառնում, որ տվյալ անձի օրինական եկամուտը որևէ առնչություն չունի այն գույքի հետ, որն ինքը հայտարարագրել է կամ նույնիսկ չի հայտարարագրել, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»: Դա, ըստ նախարարի, բավարար է, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը, ողջամիտ կասկածների առկայության դեպքում, գործընթաց սկսի: «Սա նշանակում է, որ իրավասու մարմիններին մենք տվել ենք բավարար գործիքակազմ, այդ հայտարարագրերի վերլուծության հիման վրա կատարելու կոռուպցիայի դեմ քայլեր: Բայց մենք համարում ենք, որ դա էլ բավարար չէ և հավելյալ քայլեր ենք արել, օրինակ, մշակել կանխիկ գործառնությունների սահմանափակումը նախատեսող օրենսդրական փաթեթ: Ի դեպ, ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ հավանության արժանացրեց հայտարարագրերի թերի, կեղծ կամ սխալ ներկայացման դեպքում պաշտոնատար անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը»,- ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, օրերս ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ դրվատանքով էր խոսել Կարեն Կարապետյանի կառավարության`կոռուպցիայի դեմ պայքարի պատրաստակամության եւ արդեն արված քայլերի մասին: Հաջորդ քայլը, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը քննարկել և դրական եզրակացություն էր տվել՝ վերաբերում է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնմանը, փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնմանը: Իսկ ինչ վերաբերում է անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը, ապա Արփինե Հովհաննիսյանը նշում է, որ ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված է աշխատանքային խումբ, որը ավարտին է հասցնում աշխատանքները և ներկայացնելու է իր տարբերակը երկրում անկախ հակակոռուպցիոն մարմին ունենալու, Էթիկայի հանձնաժողովի հենքի վրա իր որոշումների մեջ անկախ, լայն լիազորություններ և գործիքակազմ ունեցող մարմին ստեղծելու մասին առաջարկ, որը կկարողանա ձեռնարկել այն միջոցները, որոնք բավարար են իր հայտնաբերած ցանկացած թերությանը համարժեք արձագանք տալու համար: «Հուսով եմ, ամբողջությամբ փարատեցի դեսպանի մտահոգությունները և վստահ եմ, որ մեր Կառավարության ծրագրում ամրագրված բոլոր քայլերը, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն քաղաքականությանը, իրականում համապատասխանում են ինչպես Եվրամիության, այնպես էլ վստահ եմ, ԱՄՆ դեսպանի կամ այլ գործընկերների սահմանած առաջնահերթություններին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/02/03/852362/

© 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir