KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Արմինե Գ Մարգարյան: Ռուսաստանի ռազմավարությունը Հայաստանում

Արմինե Գ Մարգարյան: Ռուսաստանի ռազմավարությունը Հայաստանում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
280 0

Սա մի հատված է 2015թ. ՌԴ ազգային անվտանգության ռազմավարությունից: Կարդանք և վերհիշենք, թե ինչպիսի իրադարձություններ են նախորդել/հաջորդել դրա ընդունմանը

«Արևմուտքի դիրքորոշումը, որն ուղղված է Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին հակազդելուն և լարվածության օջախների ստեղծմանը, բացասական ազդեցություն է թողնում ռուսական ազգային շահերի իրացման վրա։ ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությունն Ուկրաինայում տեղի ունեցած հակասահմանադրական պետական հեղաշրջմանը հանգեցրել է ուկրաինական հասարակության մեջ խորը պառակտման և զինված հակամարտության առաջացման».

Իսկ սրանք հատվածներ են ՀՀ տարածքում ԵՄ դիտորդական առաքելույթան տեղակայման վերաբերյալ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովիայի այսօրվա հայտարարությունից: Կարդանք և մտորենք, թե ինչպիսի իրադարձություններ կարող են հաջորդել դրան:

«Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը, որը վերածվել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կցորդի եւ ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն է վարում, կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան եւ սրել առկա հակասությունները»:
«Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրագրման վերաբերյալ փոփոխություններ չի կրել»:
«Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել հայերի եւ ադրբեջանցիների արմատական շահերին ՝ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու ձգտումներում» (այս վերջին մի քանի տողը որպես ուղերձ հատկապես հիշեցնում է «ուկրաինական հասարակության պառակտումն ու զինված հակամարտության առաջացումը» ):
«Ռուս սահմանապահները կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին ՝ հաշվի առնելով երկրի վրա տիրող իրավիճակը»։

Իսկ սրանք հատվածներ են «ՀՀ անվտանգային համակարգի սահմանափակումները և դրանց հաղթահարման հնարավորությունները» խորագրիրը կրող աշխատությունից, որը հանրության դատին է հանձնվել հունվարի 10-ին

Ազդանշել Ռուսաստանին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ը լքելու մտադրվածության մասին՝ սույն դիրքորոշումը զուգակցելով
Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային
հարաբերություններում առկա խնդիրների և հնարավորությունների գույքագրման և հարաբերությունների վերաիմաստավորման աշխատանքներով:

Ձևակերպել և ռուսական կողմին ներկայացնել Հայաստանի կողմից ոչբլոկային արտաքին քաղաքականության կուրս որդեգրելու շարժառիթները, ինչպես նաև՝ Հայաստանի ոչբլոկային կարգավիճակի առավելությունները՝ Հայաստան- Ռուսաստան շահերի համադրման համատեքստում։
—————————————————————————
Արմինե Գ Մարգարյան

https://hcav.am/wp-content/uploads/2023/01/%D5%80%D5%80-%D4%B1%D5%84%D5%86_%D5%80%D5%80-%D5%80%D4%B1%D5%8A%D4%BF-23.01.23-1.pdf

Հ.Գ. նոր մոլորակ հայտնաբերել պետք չէ, իրավիճակն էլ անելանելի չէ: Պարզապես պետք է ընդունել նոր իրողությունների փաստը և այն դիտարկել որպես մեկնարկային կետ՝ դժվարին, բայց անխուսափելի ճանապարհ անցնելու համար:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir