KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Արմեն Սարգսյանը։ Հայաստանը կարող է հենակետային երկիր դառնալ Ռուսաստանի համար, որոշակի ուղղությունների զարգացման համար

Արմեն Սարգսյանը։ Հայաստանը կարող է հենակետային երկիր դառնալ Ռուսաստանի համար, որոշակի ուղղությունների զարգացման համար

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
330 0

Հայաստանը Ռուսաստանի համար կարող էր հենակետային երկիր դառնալ` ինչ-որ ուղղությունների զարգացման համար, ինչպես դա խորհրդային տարիներին էր։ Այս մասին «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է նա գնահատում Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության մակարդակը` հաշվի առնելով, որ փոխադարձ առեւտրի ծավալը 2020 թվականին նվազել է 8 տոկոսով` ընդամենը 2 միլիարդ դոլարով, նախագահը պատասխանել է. «Այդ տոկոսները կրկին ինձ համար չեն՝ կառավարության։ Ես կարող եմ խոսել միտումների եւ ռազմավարությունների մասին: Իսկ ռազմավարությունը պարզ է. Հայաստանը կարող էր հենակետային երկիր դառնալ Ռուսաստանի համար, որոշակի ուղղությունների զարգացման համար, ինչպես դա խորհրդային տարիներին էր։ Հայաստանն ԱՄՆ-ից, ամբողջ աշխարհից, Արեւմուտքից մարդկանց, նոու-հաուներ ներգրավելու եւ նոր տեխնոլոգիաների երկիր դառնալու հնարավորություն ունի։ Արդյո՞ք դա լավ է Ռուսաստանի համար: Այո` ուղղակի գերազանց է:

Իմ երազանքն է, որպեսզի Հայաստանը հայ-թեքի երկիր դառնա: Չէ որ հայ թեքը բարձր տեխնոլոգիաներն են: Մյուս կողմից, «հայ» հայերեն նշանակում է «հայ»։ Մենք մեզ հայ չենք կոչում, այդ դուք եք մեզ այդպես կոչում, ինչպես եւ մնացած բոլորը։ Բայց մենք մեր երկիրն կոչում ենք Հայաստան` հայերի երկիր։ Այսինքն, ես հայ եմ: Այնպես որ, ես երազում եմ, որ մենք ունենանք հայ-թեք` հայկական տեխնոլոգիաներ։ Եվ որպեսզի ցանկացած բան, որ արտադրվում է իմ փոքրիկ երկրում, ես հպարտորեն կարողանամ վաճառել կամ կիսվել, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ, այն պետք է լինի հայ-թեք:

Պարզ օրինակ. հյութ կարելի է պատրաստել խաղողից եւ վաճառել Ռուսաստանում, Բուլղարիայում կամ Շվեդիայում։ Կարող եք նաեւ վաճառել չրեր, գինի, շամպայն։ Բայց արվեստի գագաթնակետը կոնյակն է։ Նույն խաղողից այն ստանալը շատ ավելի դժվար է, բայց գինն անհամեմատ բարձր է։ Այսպիսով, այս կոնյակը հայկական հայ-թեքի օրինակ է։ Կամ, ասենք, լոլիկի քանակով չեմ կարող մրցել Ուզբեկստանի կամ Թուրքիայի հետ։ Նշանակում է, որ հայկական լոլիկից արտադրվածը պետք է լինի բարձր տեխնոլոգիական։ Ես քանակով մրցակից չեմ, բայց որակով կարող եմ մրցակից լինել։ Նույնը վերաբերում է ծրագրավորմանը, արհեստական ​​ինտելեկտին, կենսատեխնոլոգիաներին, պատվաստանյութերին, առողջապահությանը եւ այլն»,- ասաց Արմեն Սարգսյանը։
www.ankakh.com

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir