Türkiye Boşnak katili Köpekçi Hollanda’ya Petrol Ofisini satmasın!

Türkiyə torpaqlarının bir hissəsi iki dövlətə – Ermənistana və Kürdistana veriləcəkdi.

«Արցախի հարցում ստատուս քվոյի պահպանումը գրեթե անհնար է դարձել»

Güney Azerbaycan ve İran 1995’ten bugüne

Քանի որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը օրեցօր աճում է ու դրա պատճառը միանշանակ պաշտպանական……

Ermenistan 13 Mayıs 2020
30

Քանի որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը օրեցօր աճում է ու դրա պատճառը միանշանակ պաշտպանական պարզագույն կանոններին չհետևելն է, մի քիչ պատմեմ համաճարակի դեմ պայքարի թուրքական փորձից: 🧐

✅Չնայած Թուրքիան աշխարհում 9-րդն է վարակվածների թվով, սակայն մահացության ցուցանիշը բավական ցածր է և վարակման դինամիկան էլ գնալով նվազում է: Նախ խոցելի խմբերը՝ 65 տարեկանից բարձր քաղաքացիները տանից դուրս են գալիս միայն մի քանի ժամով՝ այլն էլ երբ գործում է համատարած փողոց դուրս գալու արգելքը: 20 տարեկանից ցածր քաղաքացիները, համարվելով վարակի արագ տարածման միջոց, ևս կարող են դուրս գալ միայն սահմանված օրերը: Նշեմ, որ այս սահմանափակումը հիմնականում պահվում է:

✅Փողոցում գրեթե չես հանդիպի առանց դիմակի որևէ մեկին: Հանրային բոլոր վայրեր՝ տրանսպորտ, խանութներ, շուկա, բանկեր, պետական հաստատություններ և այլն մուտք առանց դիմակի արգելված է և իրոք ներս չեն թողնում: Հետևաբար տանից դուրս եկող մարդը ոչ մի տեղ չի կարող մտնել, եթե դիմակ չի կրում:

✅Հանրային վայրերում սոցիալական հեռավորությունը մեծամասամբ պահպանվում է: Հանրային տրանսպորտում մարդիկ իրարից հեռու են նստում, դրսում շարքով կարգով սպասում են բանկ կամ խանութ մտնելու իրենց հերթին: Փողոցում մեկին հանդիպելիս մարդիկ իրար չեն գրկում ու համբուրում, որոշակի հեռավորության վրա են շփվում: Տուն եկող առաքիչները, փոստատարերը և այլն նույնպես միշտ դիմակով են և հեռու են կանգնում: Սպասարկման ոլորտի բոլոր աշաատողները նույնպես պարտադիր դիմակներով են:

✅Ամեն շաբաթ առնվազն 2 օր տնից դուրս գալու արգելք է սահմանվում: Մարդիկ հիմնականում չեն խախտում այս սահմանափակումը, մի քանի դուրս եկողներ էլ իրենց բակից այն կողմ չեն գնում: Իհարկե կան նաև մարդիկ, որ չեն հավատում վիրուսի գոյությանը ու կոնսպիրատիվ սցենարները ավելի խելամիտ են համարում: Բայց կա սահմանված կարգ և ստիպված են հետևել դրան, այլապես իրենց առօրյա կյանքն ու գործունեությունը պարզապես անհնար կլինի:

Հիմա իմ տարակուսանքը՝ ինչու «սեփական ոչինչ չունեցող, ուրիշներից ամեն ինչ գողացած քոչվոր բարբարոսները» կարող են պահպանել հիվանդության տարածման կանխարգելմանը միտված տարրական կանոնները, իսկ «աշխարհի հնագույն, ստեղծագործ ու վսեմ ժողովուրդը» չի կարող: 🙄

‼️Շատ երկրների փորձի ուսումնասիրությունն ու հետազոտությունները ցույց են տալիս, որ համավարակի դեմ ամենարադյունավետ պայքարի միջոցը էս մի քանի պարզ կանոններն են: Վստահ եմ, որ եվրոպական երկրներում շատ ավելի լավ է պահպանվում սահմանված կարգը, բայց ես համեմատում եմ իմ հայրենի երկիրն ու ներկայիս բնակության երկիրը: Ու անկասկած, թուրքական հասարակությունը սոցիալական պատասաանատվության և հանրային գիտակցութայան շատ ավելի բարձր մակարդակ ունի, քան մերը: Այս հանգամանքը ևս ունի բացատրություն, բայց դա արդեն այլ թեմա է:

Հ.Գ. Հանուն արդարութան պետք է նշեմ, որ Հայաստանում ապրող իմ ընտանիքը, հասարակության ընդհանուր անպատասխանատվության ալիքի ներքո, ևս բավարար ուշադրությամբ չի պահում վերոնշյալ կանոնները, ինչի համար պարբերաբար ենթարկվում է «արտասահմանցուս» քննադատությանը: 😬

Yorumlar