SƏRKİSYANIN İSTEFASINDAN KEÇƏN 1 İLDƏ YENİ DETAL NƏDİR?

Rusya’nın yıldız oyuncusu: Türkler dünyanın en iyi taraftarları!

AB KARŞITI İKEN AVRUPA PARLAMENTOSU İÇİN YARIŞMAK

Ukrayna’da, Poroşenko devlet başkanlığı koltuğunu kaybetti

Քայքայիչ հարված վարչապետ-ՀՅԴ գործակցությանը. որն է նպատակը

Ermenistan 30 Ocak 2019
6

«Դաշտը կա, ընդհակառակը, մեր հանդիպումները դա են ցույց տալիս։ Պարոն Փաշինյանի հետ մենք խոսում ենք շատ կառուցողական մթնոլորտում, հասկանալի ենք դարձնում միմյանց տեսակետները։ Էդ առումով իսկապես ես լավատեսորեն եմ տրամադրված մեր հետագա համագործակցությանը», նախօրեին հայտարարել էր ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Դաշնակցության նորընտիր Բյուրոն՝ Բյուրոյի նոր ներկայացուցիչ կանադահայ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, հունվարի 27-ին հանդիպել էր վարչապետ Փաշինյանի հետ եւ քննարկել հետագա գործակցության հարցեր:

Մինչ այդ Դաշնակցությունն Ընդհանուր Ժողով էր անցկացրել Արցախում, փոխել կուսակցության ղեկավար Հրանտ Մարգարյանին, ձեւավորել նոր ղեկավարություն: Ընդհանուր ժողովի հինգերորդ օրը ՀՅԴ Ընդհանուր Ժողովին ողջունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ՀՅԴ կարեւոր, համահայկական, վերկուսակցական դերի մասին, հայտնել գործակցելու պատրաստակամություն:

Դավոսի հանդիպումից հետո ՀՅԴ Ընդհանուր ժողովը տարածեց հայտարարություն Արցախի վերաբերյալ, որը բավական կոշտ կարմիր գծի սահմանում էր՝ համահայկական ընդգրկումով: Այդ հայտարարությունը արցախյան գործընթացում առկա իրադրության, նաեւ Հայաստանում հնչող մտադրությունների, միաժամանակ զգալի առումով մեդիա-փորձագիտական նենգափոխումների ֆոնին շոշափելի եւ պատեհ քաղաքական աջակցություն էր վարչապետին՝ որպես թե Արցախի գործընթացում, թե լայն իմաստով պետական քաղաքականության կրող, ուղղակիորեն չառնչվելով նրան կամ Հայաստանի կառավարությանը:

Այդ ֆոնին հատկանշական է, որ հունվարի 27-ի հանդիպումից հետո Արմեն Ռուստամյանը հայտարարում է, թե վարչապետի հետ խոսում են կառուցողական մթնոլորտում եւ լավատես են հետագա գործակցության առնչությամբ:

Այստեղ իհարկե առերեւույթ առկա է որոշակի հակասականություն, հաշվի առնելով այն, որ վարչապետը մի քաղաքական ուժ է ներկայացնում, ՀՅԴ-ն այլ ուժ է, ու նրանք մրցակիցներ են, եւ եթե կոալիցիա չկա, ապա գործակցությունը ստացվում է տարօրինակ: Սակայն դա այն դեպքում, երբ ՀՅԴ առաքելությունը, եւ վարչապետի պատասխանատվությունը նեղացվում է զուտ կուսակցական շրջանակում: Մինչդեռ թե մեկը, թե մյուսը օբյեկտիվորեն ստիպված են իրերի դրությունն ու հարցերի շրջանակը դիտարկել համահայկական տրամաբանության համատեքստում, եւ այստեղ ակնառու է Նիկոլ Փաշինյանի ու ՀՅԴ շահը:

Խոշոր հաշվով հենց այդ համատեքստում եւ առանցքով էր կառուցվում նաեւ նախկին իշխող համակարգի հարաբերությունը ՀՅԴ հետ, պարզապես նախկին իշխող համակարգին բնորոշ տրամաբանության, բարքերի ու կանոնների շրջանակում, ինչը գործնականում քայքայեց թե այդ համակարգը, թե ՀՅԴ քաղաքական ներուժը:

Ներկայում ուրվագծվում է հայկական պետականության ռազմավարության համատեքստում այդ պետականության ղեկին կանգնած վարչապետի եւ այդ պետականության համահայկական բազայի առանցքային կրողներից մեկի՝ ՀՅԴ բնական շահերի նոր դաշտ, եւ եթե այդ դաշտը «հերկվի» նոր որակներով ու խաղի նոր կանոններով, ապա պտուղները կարող են լինել շոշափելի:

Միեւնույն ժամանակ, այդ ուրվագծին զուգահեռ ծավալվում է մեկ այլ ուշագրավ գործընթաց: Հայաստանում չգիտես ինչու եւ ինչպես հանրային տեսադաշտ է բերվել օրհներգի փոփոխության գաղափարը: Այն արդեն իր զգալի տեղն է զբաղեցրել սոցիալական հարթակներում: Քննարկվում է Մեր Հայրենիքը Արամ Խաչատրյանի գրած ՀԽՍՀ օրհներգի երաժշտությամբ փոխելու հարցը: Իբրեւ հիմնավորում է բերվում այն, որ խաչատրյանականն ավելի հայկական է եւ ավելի համահունչ հերալդիկայի կանոններին:

Թե որքան է արդիական օրհներգի փոփոխությունը, այն էլ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Խորհրդային ժամանակաշրջան արտահայտող խորհրդանիշի «վերբեռնումը», մի հարց է, որին արժե անդրադառնալ առանձին: Փոխարենն այն սպառնում է չպատճառաբանված եւ ամենեւին ոչ հրատապ խնդրի պատճառով ավելորդ բաժանարար գծեր առաջացնել հանրության շրջանում, որոնցից մեկն էլ կարող է անցնել վարչապետի եւ ՀՅԴ միջեւ: Բանն այն է, որ Դաշնակցության համար զգայուն է Մեր Հայրենիքը, որն Առաջին հանրապետության օրհներգն էր, բայց նաեւ ոչ դաշնակցական, այլ հայկական վերականգնված պետականության խորհրդանիշ:

Այդ զգայուն թեման կարող է թողնել բավական քայքայիչ ներքաղաքական եւ ներհասարակական ազդեցություն, ընդ որում դեռեւս բավականին բաց հարցի պայմաններում՝ ինչի՞ համար եւ հանուն ինչի:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Yorumlar