KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Փաշինյան. «Մեր նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ»

Փաշինյան. «Մեր նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ»

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
185 0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը շարունակվում է»:
«Իրադրության դրական տեղաշարժի հույսեր կան՝ ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ:
Չի բացառվում նաեւ, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակ մտնի Լեռնային Ղարաբաղ»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա չի մանրամասնել, թե որտեղից է հումանիտար օգնությունը մուտք գործելու Արցախ:
Փաշինյանը կրկնել է սեպտեմբերի 21-ի իր խոսքերն այն մասին, թե «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»՝ միաժամանակ նշելով, որ «իրադրությունը դինամիկ է եւ ցանկացած պահի կարող է փոխվել»:
«Մենք կարծում ենք, որ ԼՂ-ի մեր հայրենակիցները կկարողանան տեղափոխվել Հայաստան, երբ արձանագրվի մեր հայրենակիցների՝ ԼՂ-ում մնալու անհնարինությունը:
Մեր նպատակը ԼՂ-ն հայաթափելը չէ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայրենակիցներն իրենց տներում առանց վախի ու արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենան»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա․ դա ելնելով էս օրերի քաղաքացիական բնակչության զոհերի և վիրավորների քանակի՞ց է ասում»․ Տիրան Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանին

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir