KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Փաշինյան: Երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից

Փաշինյան: Երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
411 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են»։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձում վարչապետն ասել է.

«Հայատյացությունը պանթյուրքիզմի էության մեջ է, իսկ դրա ամենազազրելի դրսեւորումներն այսօր տեսնում ենք Ադրբեջանում՝ այդ երկրի իշխանությունների կատարմամբ»։

«Ո՞րը պետք է լինի մեր պատասխանն այդ նեոպանթյուրքիստական սպառնալիքին։ Միայն ու միայն ամուր, ժամանակակից եւ հզոր դաշնակիցներ ունեցող Հայաստանը, որը կառուցված կլինի ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքների վրա։ Միաժամանակ, անհերքելի է, որ միայն հանցագործության դատապարտումն է կասեցնում ապագայի նոր ոճրագործությունները, եւ մենք բարձր ենք գնահատում եւ կարեւորում աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Ասվածը, սակայն, որեւէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես տարածաշրջանային երկխոսության ժխտում։ Մենք պատրաստ ենք դրան: Սակայն մեր պատկերացրած երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից։ Այն կարող է տեղի ունենալ միայն իրավահավասարության սկզբունքով: Մենք երբեւէ հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության եղելությունը, եւ թող որեւէ մեկը չկարծի, որ որեւէ հայ, Հայաստանի կամ Սփյուռքի որեւէ քաղաքական հոսանք երբեւէ կդավաճանի մեր անմեղ զոհերի հիշատակը եւ կդառնա Հայոց ցեղասպանության մեղսակից», – ասել է Փաշինյանը:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir