KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Փաշինյան. Գերիների եւ անհայտ կորածների հարցերը հրատապ են

Փաշինյան. Գերիների եւ անհայտ կորածների հարցերը հրատապ են

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
355 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հեռավար նիստին ասել է, որ «ռազմագերիների, պատանդների, մահացածների մարմինների փոխանակման եւ անհայտ կորածների ճակատագրերը պարզելու հարցերը ենթակա չեն հետաձգման»:
«Հայկական կողմը պատրաստ է ինտենսիվացնել իր գործողություններն այս գործընթացի արագացման եւ դրա արդյունավետության բարձրացման համար: Միաժամանակ, անհրաժեշտ է բացառել ռազմագերիների եւ պահվող անձանց նկատմամբ բռնությունն ու նրանց արժանապատվությունը ոտնահարող դեպքերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ այսօր եւս սերտորեն աշխատում են այս խնդիրների լուծման համար:

Խոսելով արցախցիների՝ իրենց տներ վերադարձից, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենք անվտանգության մեջ են եւ կարող են շարունակել ապրել իրենց հողում»:

«Անհրաժեշտ է բացառել ցանկացած սադրանք եւ ստեղծել նորմալ պայմաններ Արցախի ժողովրդի կենսագործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների գործառնության համար: Իմ կողմից նշված բոլոր միջոցառումները, ներառյալ տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, անհրաժեշտ են երկար եւ հուսալի խաղաղության ամուր հիմք ստեղծելու համար»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

«Մենք տեսանք՝ ինչի են հանգեցնում «գունավոր հեղափոխությունները». դրանք ճանապարհ են հարթում դեպի դժոխք». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած ՀԱՊԿ նիստի ժամանակ, մեկնաբանելով Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող իրադարձությունները, նշել է որ տարբեր երկրներում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունները տանում են դեպի դժոխք»: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Նմանատիպ իրադարձություններում անհանգստացնում է արտաքին աշխարհի միջամտությունը, ֆինանսական սնուցումը, տեղեկատվական ուղեկցումը, քաղաքական աջակցությունը: Ժողովուրդներին պետք է հնարավորություն տալ, որպեսզի իրենք լուծեն իրենց հետաքրքրող հարցերը: Մենք տեսել ենք, թե ինչպես էին զարգանում իրադարձությունները արաբական աշխարհում այսպես կոչված «Արաբական գարնան» ընթացքում: Ինչի՞ բերեց դա: Էլ չեմ խոսում այլ «գունավոր հեղափոխությունների» մասին: Դրանք բացատրում են «բարի» ու «ազնիվ» մտադրություններով, սակայն այդ «լավ» մտադրությունները ճանապարհ են հարթում դեպի դժոխք: Ահա թե ինչի են տանում այդ «լավ մտադրությունները, միջամտությունն այլ պետությունների ներքին գործերին»»,-ասել է ՌԴ նախագահը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir