KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Փաշինյանն ասաց, որ պատրաստ է

Փաշինյանն ասաց, որ պատրաստ է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
358 0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանդես է գալիս Երևանի հետ «կառուցողական երկխոսության» (չակերտները՝ Խմբ.) օգտին: Նա հիշեցրել է, որ վերջերս հայտարարել էր Հայաստանի վարչապետի հետ հանդիպելու պատրաստակամության մասին, գրում է minval.az-ը:

«Նա (Նիկոլ Փաշինյանը) ևս ասաց, որ պատրաստ է: Ի՞նչ է սա նշանակում: Սա ցույց է տալիս, որ մեր օրակարգն արդեն ընդունվում է: Ոմանք կարող են անհանգստանալ այս կապակցությամբ: Սակայն գլխավորն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լինի հաշտություն, այսինքն՝ խաղաղության պայմանագիր ստորագրվի: Մենք սա ենք ուզում», – ասել է Ալիևը:

Նա հավելել է, որ «եթե հայկական կողմը նույնպես քաղաքական կամքը ցուցաբերի, երկու երկրները կկարողանան ինքնուրույն լուծել այդ հարցերը՝ առանց միջնորդների, և տարածաշրջանում կարող է երկարաժամկետ խաղաղություն հաստատվել»:

Ալիևը հավելել է, որ Հայաստանի ղեկավարությունն այժմ ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Ադրբեջանն իրավունք ունի հաստատվել Գորիս-Կապան ճանապարհի որոշակի հատվածում:

«Որովհետև խորհրդային շրջանի քարտեզները դա ցույց են տալիս: Մենք մեր տարածքում ենք, և Հայաստանն այժմ դա հայտարարում է: Ինչ-որ մեկն ասում է, որ մենք խախտել ենք ինչ -որ մեկի սահմանները, սա ծիծաղելի է: Տարածաշրջանում սկսվում է նոր ժամանակաշրջան»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամությունը և անդրադարձել գերիներին վերադարձնելու ու ականապատ տարածքների քարտեզների հարցին: Այս հայտարարությունը կառավարության ղեկավարն արել է Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը` պատասխանելով ներկաներից մեկի հարցին:

«Տեսեք, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Ասեմ, որ դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա թարգմանաբար նշանակում է, և արտգործնախարարների մակարդակով, և վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել: Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սպասում է իր լուծմանը, և կարող եմ ասել, որ մի քանի ագամ արդեն ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որտեղ նրանք մի քանի անգամ արձանագրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ու այս նպատակով խաղաղ գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir