Xarici Siyasət , Diplomatik Protokol Prinsipləri və Beynəlxalq Etiket

Nadir Şah və qızılbaşlar

Suriyada hökumətə qarşı vuruşanlara niyə müxalifət Diyorum

The Nuclear Deal with Iran from Jewish-American Perspective

Փաշինյանն առաջարկում է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը

Ermenistan 25 Aralık 2020
48

Հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։

Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ եւ բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլեւ նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման։

Ու ոչ ոք չի կարող ասել, թե մենք բիրտ ուժի կիրառմամբ պահել ենք իշխանությունը։ Ընդհակառակը՝ մեզ մեղադրում են անհարկի մեղմության մեջ։

Այս ամենը, սակայն, որեւէ կերպ չի փոխում ժողովրդի առաջ կանգնելու եւ ժողովրդի առաջ պատասխան տալու մեր քաղաքական թիմի ու իմ անձնական հանձնառությունը։ Ես, կառչած չեմ վարչապետի աթոռից, բայց եւ՝ չեմ կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից ինձ հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ։

Այդ պաշտոնի եւ երկրի հետագա քաղաքական առաջնորդության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը՝ իր կամքի ազատ արտահայտմամբ եւ ես, որպես Հայաստանի վարչապետ, ինձ համարում եմ այդ կամքի ազատ արտահայտման երաշխավորը։

Նաեւ պատրաստ եմ ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։ Եւ վարչապետի պաշտոնը կարող եմ թողնել միայն ժողովրդի որոշմամբ։

Նաեւ պատրաստ եմ ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը՝ այս դժվարին ժամանակներում։

Այս բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Ելնելով վերը նշվածից՝ խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով»։

Yorumlar