Kurtları seven Rus işadamı, Türklerin desteği sayesinde internetin yıldızı oldu

AVRUPA KOMİSYONU BAŞKANININ MEŞRUİYETİNİ TARTIŞABİLİRİZ… AMA ŞİMDİ DEĞİL!

ABD yeni savunma sekreter vekili Mark Esper

Esper: F 35 tam kapasite kullanılamayacak

Փաշինյանի եւ Սարգսյանի Հայաստանը «փոքր» է. մնում է որոշել՝ «գլոբալ ազգ» է, թե «մեծ ներուժ»

Ermenistan 10 Temmuz 2019
18

Հայաստան պետության համար գերզգայուն՝ մարդաքանակի եւ մարդաորակի հարցի շուրջ ՀՀ նախագահի եւ վարչապետի տեսակետները մշուշոտ են մնում: Հակառակ դրան, շրջանառվում են հնչեղ բանաձեւեր, արվում են սփյուռքին առնչվող կառուցվածքային հայտնի փոփոխություններ: Փորձենք պեղել մշուշի տակ թաղված, թերեւս, ենթագիտակցական շերտը եւ գնահատել հեռանկարը

2019 հուլիս 9-ին Սինգապուրում հնչած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը բնորոշել է իբրեւ «տարածքով փոքր»: Այնուհետեւ ամբողջացրել է բանաձեւը եւ ավելացրել «բայց մեծ ներուժ ունեցող»-ը: Մինչեւ ներուժի աղբյուրը պարզելը դիտենք այն վայրը, որտեղ արտասանվել է «փոքր» բառը: Այդ վայրը փոքր Հայաստանից գրեթե 60 անգամ փոքր Սինգապուրն է:

Նշենք, որ «փոքր» բնորոշումը պատկանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը տարածապես մեծերի լսարանի առջեւ սովորաբար առաջադրում է «փոքր երկիր՝ բայց գլոբալ ազգ» բանաձեւը [2019 հունիս 27, Ժնեւ]: Ձեւակերպումը կոչված է դրդել օտարներին ներդրումներ կատարել չափերով շատերին էապես զիջող, սակայն «գլոբալ» բնութագրվող ազգի հետ էթնիկ առնչություն ունեցող Հայաստանում:

Բանաձեւի արտաքին ազդեցության առումով չվիճենք դիվանագետ Սարգսյանի հետ: Այդուհանդերձ ցանկալի կլիներ նախագահից լսել այս եւ ուրիշ շատ հարցերի շուրջ հավելյալ փաստարկներ: Բանաձեւի ներազգային բովանդակությունը, սակայն, մեր համոզմամբ առնվազն կասկածելի է: Արտասահմանում հնչող դեկլարացիաների ներհայկական չափումին դեռ կանդրադառնանք, իսկ այժմ ֆիքսենք բանաձեւի ոչ բացահայտ անդամ՝ էթնիկ հանգամանքի առկայությունը: Ահա եւ առաջին ենթագիտակցականը, այն է էթնիկ իմաստով ազգայինի շեշտադրումը:

Սինգապուրում ՀՀ վարչապետը բանավիճել է նախագահի հետ, «գլոբալ ազգի» փոխարեն առաջադրվելով «մեծ ներուժ»-ի ոչ պակաս խորհրդավոր կատեգորիան: Նկատենք, որ վարչապետը մնացել է «փոքր, բայց…» փիլիսոփայության շրջանակներում: Ահա եւ երկրորդ՝ ոչ միայն պետական այրերի, այլ բոլորիս համար ընդհանուր ենթագիտակցականը: Անխուսափելի ձախողման, անվստահության զգացողությունն է դա: Բարդույթ, որ հնարավոր չեղավ թաքցնել նույնիսկ մատնաչափիկ Սինգապուրում:

Որն է «փոքրություն» չքմեղանքի կամ հոգեբանական հենակի՝ մեր անգլիախոս ընթերցողը կասեր «իքսքյուզի» ակունքը: Պատասխանը մակերեսին է. հրաշալի գիտակցված սեփական անկատարության համար «փոքրությունը» լավագույն, անբեկանելի թվացող բացատրությունն է: Սա չքմեղանք է «ավանսով», ոչ միայն ներկա վիճակի, այլեւ ապագա ձախողումների հաշվարկով:

Ինչպես նկատեցինք, «…, բայց…» ի սկզբանե բարդույթային բանաձեւի երկրորդ, իբր հավասարակշռող թեւը մի դեպքում «գլոբալ ազգն» է, իսկ մյուսում՝ «մեծ ներուժը», որը, դատելով վարչապետ Փաշինյանի մեծ հայրենադարձության կոչերից, լոկալացված է բուն Հայաստանում: Ուշագրավ է, որ ներուժը տեղակայելով Հայաստանում, վարչապետ Փաշինյանը իբրեւ հայրենադարձության շարժառիթ շեշտում է ոչ թե էթնիկ ընդհանրության, այլ տնտեսական, ունիվերսալ շահի գերակայությունը: Մոտեցումների տարբերությունն ակներեւ է: Հնչած բանաձեւերը, բացի բարդույթից, դեռ բավականին ինֆորմացիա են պարունակում, որ պիտի վերծանվի եւ ներկայացվի հանրությանը:

Դեմոգրաֆիան, Հայաստան-Սփյուռք հարաբերությունը ազգային «մեծ օրակարգի» հիերարխիայում թերեւս երկրորդն է: Առաջինը՝ բուն Հայաստան հասկացողության ներկայի ճշգրտման եւ տեսլականի մշակման խնդիրն է: Մանավանդ Ստեփանակերտ-Երեւան առնչությունը նկատի ունենալով, որի տեսական անմշակությունը բարդություն է ծնել արդեն հայերի համար: Երեւանի գահին արցախցի կամ Ստեփանակերտում գյումրեցի նստեցնելով միասնական պետության կերտման՝ պատմական փառահեղ թռիչքներ եւ աղետալի անկումներ ապրած խնդիրը չես լուծի:

«Մեծ օրակարգին» առնչվող եւ փոխկապակցված խոշոր խնդիրների թիվը գերազանցում է 20-ը: Եւ դրանցից ոչ մեկը գոնե մեկուսի տեսքով բավարարաչափ ձեւակերպված չէ: Անխուսափելի է նաեւ համապատասխան մաթեմատիկական ֆորմալիզմի կիրառումը: Մեծ օրակարգի ձեւակերպումը ոչ միայն նախագահական եւ կառավարական ինստիտուտների, այլեւ քաղաքական որոշիչ դերի ձգտող բոլոր միավորների՝ պառլամենտական թե արտապառլամենտական, գործն է:

Սա նախաօրենսդրական բարդ գործունեություն է, որը բացահայտում է ընդհանուր օրինաչափությունների եւ հայկական սպեցիֆիկայի փոխազդեցությունը՝ օպտիմումի, սցենարների, մոդելների հայտնաբերման ակնկալիքով: Ընթացքում առաջանում է քաղաքական կամքի դրսեւորման իրական, կառուցողական ասպարեզ:

Իշխանավորների ծածկագրերի քննության խոստումին զուգահեռ անդրադառնանք կարեւոր եւս մի խնդրի: Երկրի մարդաքանակի եւ մարդաորակի հարցով միակ հանդես եկողները պետության գլուխն ու կառավարող կաբինետի պրեմիերն են: Պետական կառույցի այս պահին դեռեւս գործող երկու՝ գործադիր եւ նախագահական ճյուղերի ներդաշնակ աշխատանքի անհրաժեշտության եւ հնարավորության փաստարկները մենք բերել ենք շարք կազմած հինգ ակնարկներով: Կարող է հարց ծագել. արդյո՞ք վերը նկարագրած հոգեբանական կոմպլեքսը կրող անձիք կարող են առաջնորդել ազգին:

Պատասխանելիս չմոռանանք, որ նախագահը եւ վարչապետը չեն ներկայացնում Եդեսիո, մեծհայքյան, կիլիկյան կամ, առավելեւս, բյուզանդական կայսրական հարստությունները կամ ազնվական տները: Նրանք մեզանից են, ենթակա են բոլորիս բնորոշ բարդույթներին: Նրանցից մեկին, անշուշտ կրտսերին, մի ակնարկում «մեր տղա» ենք անվանել ու այդպես էլ վերաբերում ենք:

Իբրեւ պայմանական դուումվիրատի կամ դեպի իրական պառլամենտական հանրապետություն տանող երկկառավարման անցումային մոդելի իրականացնողներ վարչապետն ու նախագահը այլընտրանք չունեն: Կարելի է փաստարկել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենակարճ աֆորիզմով, որը թեեւ չերնոմիրդինյան կծվությունը չունի, սակայն յուրովի հատու է: Ասվել է. «սա է»: Also sprach… կասեր նրա մասին Նիցշեն:
ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Yorumlar