KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Փաշինյանը հրաժարական է տվել․ հունիսի 20-ին ընտրություններ կլինեն

Փաշինյանը հրաժարական է տվել․ հունիսի 20-ին ընտրություններ կլինեն

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
323 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ հրաժարական է տալիս, որպեսզի հունիսի 20-ին տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Այսօրվա ուղերձում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ գործող Սահմանադրության համաձայն, արտահերթ ընտրություններ կարող են կայանալ այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, իսկ Ազգային Ժողովը երկու անգամ նոր վարչապետ չի ընտրում եւ իրավունքի ուժով համարվում է արձակված։

Վարչապետն ասել է, որ Ազգային Ժողովում առաջադրվելու է որպես վարչապետի թեկնածու, քաղաքական մեծամասնությունը իրեն չի ընտրելու, մնացած խմբակցությունները թեկնածու չեն առաջադրելու։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մինչեւ նոր ընտրություններ շարունակելու է կատարել

վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ նախատեսված ամբողջ ծավալով։

Փաշինյանն ասել է, որ կարեւոր է համարել հրաժարական ներկայացնել հենց այսօր՝ Քաղաքացու օրը, որպեսզի «քաղաքացուց ստացած իշխանությունը վերադարձնենք քաղաքացուն»։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկ էր արել դեռեւս 2020 թվականին, «սակայն որոշ ուժեր, գիտակցելով, որ ընտրվելու որեւէ հնարավորություն չունեն, ցանկանում էին, որ ընտրությունը տեղի ունենա

Էլիտար փակ սենյակներում»։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին, ինքը լինելու է վարչապետի թեկնածու եւ «հնազանդորեն ենթարկվելու է ժողովրդի կամքին»։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir