KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Փաշինյանը կարեւորում է բանակցային լիարժեք գործընթացի վերականգնումը

Փաշինյանը կարեւորում է բանակցային լիարժեք գործընթացի վերականգնումը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
408 0

Հայաստանը կարեւոր է համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի:
Այդ մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք կարեւոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի, որտեղ, ինչպես նաեւ համանախագահներն են ընդգծել մի քանի անգամ, հայտնի սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տեղի ունենա հակամարտության վերջնական եւ համապարփակ կարգավորումը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը», – ասել է Փաշինյանը:

Արայիկ Հարությունյանն իր հերթին ասել է, որ «քաղաքական լուծման ճանապարհից չենք շեղվել, եւ Արցախի ինքնորոշման իրավունքը՝ որպես գլխավոր քաղաքական լուծման ուղղություն մենք շարունակում ենք պահպանել, եւ Ղարաբաղյան խնդրի լուծման հիմքում դրված է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը»:

Մեդիամաքս

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir