Kurtları seven Rus işadamı, Türklerin desteği sayesinde internetin yıldızı oldu

AVRUPA KOMİSYONU BAŞKANININ MEŞRUİYETİNİ TARTIŞABİLİRİZ… AMA ŞİMDİ DEĞİL!

ABD yeni savunma sekreter vekili Mark Esper

Esper: F 35 tam kapasite kullanılamayacak

«Տողերի արանքում». պետք է գնահատվեն Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքով ՀՀ կրած վնասները

Ermenistan 30 Nisan 2019
21

«Տողերի արանքում» նախագծի հերթական թողարկմանը փորձագետ Կարեն Բեքարյանը և լրագրողներ Հռիփսիմե Հովհաննիսյանը և Հասմիկ Վարդանյանն անդրադարձել են անցնող շաբաթվա արտաքին քաղաքական կարևոր թեմաներին: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին` ընդգծելով, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությունն անվտանգային խնդիրներ է ստեղծում Հայաստանի և տարածաշրջանի համար, քանի որ այդ պետությունը շարունակում է բացահայտ թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ: Կարեն Բեքարյանի կարծիքով` այս հարցը պետք է արտացոլվի ՀՀ անվտանգային ճարտարապետությունում և ներառվի մի շարք երկկողմ համաձայնագրերում՝ անվտանգության բաղադրիչի ներքո:

Միևնույն ժամանակ կարևորվել է, որ մեր գործողությունները չհետապնդեն միայն ճանաչման նպատակ, այլ քայլեր ձեռնարկվեն նաև պահանջատիրության ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից իրականացվի Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած նյութական և բարոյական վնասների գնահատում: Կարեն Բեքարյանն ընդգծեց, որ պետք է հաշվարկվեն նաև Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետության կրած վնասները:

Կարևորվեց նաև իրավախորհրդատվական կենտրոնի ստեղծումը, որոնք Հայաստանում և սփյուռքում պրոֆեսիոնալ օգնություն կցուցաբերեն ցեղասպանության հետևանքով իրենց խախտված իրավունքները վերականգնել փորձող հայերին:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Կարեն Բեքարյանը նշեց, որ ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում, թեև հայ-թուրքական սահմանը չբացվեց, և հարաբերությունները դեռ կարգավորված չեն, սակայն մենք տապալեցինք թուրքական այն թեզը, որ մենք` Ցեղասպանությունից բարդույթավորված, չենք ցանկանում հարաբերություններ կարգավորել:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նոր նախաձեռնություններին` Կարեն Բեքարյանը կարծում է, որ պետական մակարդակով նոր նախաձեռնության համար դեռ վաղ է, սակայն այս ուղղությամբ պետք է շարունակել մտածել: Միաժամանակ այս հարցում պետք է շարունակել ակտիվ աշխատանքը միջազգային հանրության հետ, ինչպես նաև փնտրել թուրքական հասարակության վրա ներազդելու հնարավորություններ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ անցնող շաբաթ արված ուշագրավ հայտարարությանն այն մասին, որ «մենք, որպես ազգ, պետություն, պետք է հստակ ձևակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Ղարաբաղյան հարցի կարգավորումը, և որ այս թեմայի շուրջ մինչ այժմ հանրային դիսկուրս չի եղել»:

Կարեն Բեքարյանի կարծիքով` եթե մենք հարգում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դրա համար նրանց պայքարը և արդյունքում ինքնիշխան պետություն լինելու նրանց որոշումը, ապա մեզ համար պարզ է, թե ինչ է ուզում Արցախի հանրությունը: Իսկ եթե Հայաստանում կա հարգանք արցախցիների որոշման նկատմամբ, կա ժողովրդի տրած մանդատը ՀՀ իշխանություններին, մնում է միջազգային ասպարեզում կյանքի կոչել Արցախի ժողովրդի որոշումը:

Այսօրվա աշխարհակարգը, լեգիտիմության իմաստը կորում են, երբ հարցերը փորձում են լուծել ագորայի սկզբունքով, կարծում է փորձագետը: Ուրիշ հարց է, երբ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ղեկավարները գան որոշակի պայմանավորվածության, դա կողմերում պետք է անցնի որոշակի ներքին ընթացակարգեր:

Yorumlar