Մինչև ապրիլի 12-ը ներառյալ կշարունակվեն արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները։
Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները
🚫 Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:
🚫 Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում:
✅Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների (որեւէ կերպ ապացուցել ընտանիքի անդամ լինելը, գրանցման հասցե, ամուսնության վկայական, ծննդյան վկայական եւ այլն), նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման:
✅Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը:
✅ Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։
✅ Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։
Տիգրան Ավինյան