В Дагестане возобновит работу железнодорожный маршрут Махачкала – Санкт-Петербург

Çavuşoğlu, Akar ve Fidan’ın Moskova temaslarında Romanya’dan havalanan İngiliz uçakları Rus uçaklarını neden taciz etti?

Tansu Çiller’e darbe İran’la savaş ve Referandumun İslamcı hayırcıları!

I.Dünya Savaşı’nda Rus Musevilerinin Filistin’e Göçü

Տեղեկատվական դիվերսիա պետության դեմ

Gündem 9 Ekim 2019
24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհեթեթություն է որակել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության մասին տեղեկությունները, որ շրջանառվել էին հոկտեմբերի 8-ին որոշ կայքերում: Տոնոյանի հնարավոր պաշտոնանկության մասին խոսվում էր ավելի վաղ, ավելի շուտ հրապարակվում էին տեղեկություններ ԱԱԾ և ոստիկանության պետերի փոփոխության շրջանում: Այդ ժամանակ դրանք հերքվեցին, բայց փաստորեն շարունակվում են նույն համառությամբ, իսկ հոկտեմբերի 8-ին որոշ կայքեր տարածել էին որպես արդեն կարծես տեղի ունեցած իրողություն: Եվ ահա, վարչապետ Փաշինյանը անհեթեթություն է որակել այդ լուրերը:

Սակայն, իհարկե, այստեղ առնվազն հարց է առաջանում՝ գործ ունենք անհեթեթությունների՞, թե՞ պետական անվտանգության տեսանկյունից բավականին լուրջ մարտահրավերների և ռիսկերի հետ, որ առաջանում են այդօրինակ տեղեկությունների տարածումով: Ի վերջո ակնառու է, որ այդօրինակ տեղեկությունները բավականին անորոշություն և կարկամություն են առաջացնում այն ոլորտներում, որոնց ղեկավարների մասին է խոսքը: Իսկ տվյալ պարագայում խոսքը մի ոլորտի մասին է, որը չափազանց առանձնահատուկ և կարևոր է ցանկացած պետության և բազմակի ավելի՝ պատերազմող պետության պարագայում: Ըստ այդմ, տեղի ունեցողն այլ բան չէ, քան տեղեկատվական դիվերսիա ոչ թե քաղաքական իշխանության, այլ պարզապես պետության դեմ, և այն անհեթեթություն որակելը թերևս մեղմ գնահատական է:

Ակնառու է, որ Հայաստանի ներքին կյանքը թևակոխել է մի փուլ, որտեղ առավել ուժգին բնույթ է ստացել իշխանությանը հայտարարված տեղեկատվական պատերազմը: Բայց եթե տեղեկատվական պատերազմը 21-րդ դարում քաղաքական մրցապայքարի բաղկացուցիչ է՝ դուր գա դա որևէ մեկին, թե ոչ, ի վերջո՝ տեխնոլոգիական դարաշրջանի առանձնահատկություն է, այդուհանդերձ իրավիճակը էապես փոխվում է, երբ այդ պատերազմն անցնում է քաղաքական սահմանները և հասնում ընդհուպ պետական անվտանգության սահմանին կամ երբեմն նույնիսկ անցնում այն: Այդ պարագայում երևույթը ստանում է տեղեկատվական դիվերսիայի կամ սադրանքի բնույթ, սադրանք նաև այն իմաստով, որ կարող է հարուցել հանրային պատասխան արձագանք՝ հաշվի առնելով ներկայիս մթնոլորտի առանձնահատկությունները:

Ակնհայտ է, որ այդ խնդիրը պահանջում է լուծում, և քաղաքական իշխանությունն այստեղ ոչ միայն իրավիճակային պարզաբանումներ պետք է տա, այլ նաև ինստիտուցիոնալ երկարաժամկետ լուծումներ, որոնք չսահմանափակելով մամուլի ազատությունը՝ կարգելափակեն պետության դեմ տեղեկատվական դիվերսիայի հնարավորությունը:
ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Yorumlar